Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 5 » ԱՄՆ ԱԱԾ-ն աջակցում է բռնապետերին
15:14
ԱՄՆ ԱԱԾ-ն աջակցում է բռնապետերին
ԱՄՆ Ազգային անվտանգության ծառայությունն աջակցում է բռնապետերին

 
by Jacob G. Hornberger
Ջէքըբ Գ. Հորնբերգը 
«Ապագայի ազատության» հիմնադրամի 
հիմնադիր-նախագահն է 


New York Times-ը դեկտեմբերի 25- ին հրապարակել Է «Բահրեյն՝ դաժան դաշնակից» հոդվածը, որը բացահայտում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության դաժան իրականությունը: Հեղինակը կենտրոնանում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մութ կողմերից մեկի վրա՝ բռնապետական երկրներին ցուցաբերվող ԱՄՆ-ի ազգային անվտանգության ջերմ աջակցությանը, որոնցից մեկն էլ Բահրեյնն է:

Ինչու՞ է ԱՄՆ-ի կառավարությունը աջակցում Բահրեյնի դաժան բռնապետությանը, հակադրվելով, ասենք նույնպիսի բռնատիրական Սիրիային... Պատասխանը շատ պարզ է. Բահրեյնը, ուր տեղակայված են խոշոր ռազմա-ծովային բազաներ, ամերիկամետ է, իսկ Սիրիան ԱՄՆ-ից անկախ է, ավելին՝ հակաամերիկյան է:

Ցավալին այն է, որ ԱՄՆ-ի ազգային անվտանգության քաղաքականությունը հասարակ ամերիկացիներին վարակել են կույր հավատով, ըստ որի երկրի անվտանգության կառույցները (օրինակ՝ Զինված ուժերը կամ Կենտրոնական Հետախուզական Վարչությունը՝ ԿՎՀ-ն) ընկալվում են որպես աշխարհին շնորհած «բարի ուժեր»: Սակայն, ինչպես ցանկացած իշխանություն, որն աջակցում ու համագործակցում է բռնապետական ռեժիմներին, չի կարող համարվել աշխարհի «բարի ուժ»:

Բռնապետական ռեժիմներին ԱՄՆ-ի ազգային անվտանգության պետական աջակցությունը հիմնվել է 1947 թվականին և ցուցակը երկար է՝ Իրան, Գվատեմալա, Կուբա, Նիկարագուա, Արգենտինա, Չիլի, Եգիպտոս, Պակիստան, Իրաք, Լիբիա... Ցուցակը շարունակվում է Լատինական Ամերիկայում, Մերձավոր Արևելքում, Ասիայում, Աֆրիկայում... Բռնապետական ռեժիմների աջակցությունը վաղուց դարձել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության անբաժանելը մասը: Միևնույն ժամանակ, «ինչու՞ են մարդիկ ատում մեզ» հարցին շատ ամերիկացիներ պատասխանում են. «նրանք ատում են մեզ մեր ազատության և արժեքների համար», դրանով իսկ շարունակում են ինքնաբերաբար ենթարկվել ԱՄՆ-ի ազգային անվտանգության պետական պրոպագանդային: Նման ամերիկացիները փորձում են համոզել, որ ռազմական ուժերն ու ԿՎՀ-ն այնտեղ պաշտպանում են «ժողովրդավարության տարածումն» աշխարհում: Եվ սա ամենասարսափելին է, ինչ արել է ԱՄՆ-ի ազգային անվտանգությունն իր ժողովրդի ուղեղներում:

The National Security State’s Embrace of Dictatorships
December 27, 2012
Կատեգորիա: Միջազգային | Դիտումներ: 930 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: ԱՄՆ, Ջէքըբ Գ. Հորնբերգ | - Վարկանիշ -: 5.0/1