Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 17 » Անբարոյականության որջը
06:16
Անբարոյականության որջը

Սարգիս Քլոյանը՝ մարտիմեկյան սպանդի զոհ Գոռ Քլոյանի հայրը, օրերս պարզաբանում է տվել ilur.am-ին՝ մի մեկնաբանության առիթով, որում նա, իրբ Լեւոն Զուրաբյանի նախօրեին «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցի մասին ասել էր, թե «ինչպե՞ս կարելի է Քոչարյանի նախագահությունն ավելի հաջողված համարել, նա մարդասպան է»:

«Ինչքա՞ն անբարոյական պետք է լինեն այն լրատվամիջոցները եւ վերլուծաբանները,- 
ասել է Սարգիս Քլոյանը,- որոնք աղավաղելով Լեւոն Զուրաբյանի ասածները՝ մեր երեխեքի արյունը փորձում են օգտագործել քաղաքական նպատակներով»: 

Իսկ կոնկրետ ո՞ր լրատվամիջոցին է մարտի 1-ի զոհի հայրն անբարոյական անվանել։ Շատերի համար արդեն զարմանալի չի թվա, որ խոսքը 1in.am-ի մասին է, որի խմբագիրն է տխրահռչակ Արման Բաբաջանյանը, ով նախկինում զինվորական ծառայությունից խուսափելու համար դատապարտվել էր և համարվել քաղբանտարկյալ հավանաբար նրա համար, որ իր կայքը և  «Ժամանակ Երևան» թերթն ինչ որ պահի ընդդիմմադիր լրատվամիջոցի իմիջ ունեին։ 

Որ հայաստանյան իրականության նորահայտ «ընդդիմադիր» խմբագիրն իր խմբագրությունը վաղուց կարող էր անբարոյականության որջ սարքած լինել, թերևս լուսաբանում են նաև ՀՀ ԳԱԱ աշխատակից Ռևազ Մեխակյանի բաց նամակի տեսքով նրան ուղղված չորս հարցերը, որոնց պատասխանները մինչ օրս չկան։ 

Անբարոյականության պատկերն առավել հստակ լինելու համար հավելենք, որ «Ժամանակ» թերթի կուլիսային գաղափարախոսը համարվում է մեկ այլ տխրահռչակ անձնավորություն՝ Հայ Ազգային Կոնգրեսը շինծու պատճառաբանությամբ լքած, իսկ այսօր գործող նախագահին գովերգող Դավիթ Շահնազարյանը, ով ոչ միայն բաբաջանյանական, այլև հանրապետության առաջին փեսայի ազդեցության տակ գտնվող մնացած լրատվամիջոցներով օր ու գիշեր «տաք» է պահում մարտի 1-ի դեպքերի թիվ մեկ մեղավորի՝ Քոչարյանի թեման՝ ի հակադրություն Սերժ Սարգսյանին, ում սատարելը գաղափարախոսների կարծիքով չարյաց փոքրանգույնն է։ Բայց, քանի որ Քոչարյանն ինքն իրեն հենց մարտի 1-ի սպանդով ոչնչացրեց որպես քաղաքական գործոն, և գործող նախագահի միակ խոչնդոտն այսօր մնում է Հայ Ազգային Կոնգրեսը, բնականաբար չարյաց սլաքը ուղղորդվում է նաև հենց այս ուղղությամբ՝ չխորշելով ոչ ոչ ստից, ոչ կեղծիքից և ոչ էլ այնպիսի անառակաբարո գործողությունից, ինչպիսին զոհերի արյան քաղաքական շահարկումն է...

«Ես շատ լավ գիտեմ, որ Կոնգրեսը կա եւ միշտ էլ կմնա մարտի մեկի սպանությունների բացահայտման հիմնական պահանջատերը, եւ կոչ եմ մեր հայրենակիցներին մասնակցել մարտի մեկին Հայ ազգային կոնգրեսի կազմակերպելիք ավանդական երթին»- իր խոսքն այսպես է ավարտել Սարգիս Քլոյանը:  

Կատեգորիա: Քաղաքական | Դիտումներ: 963 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Դավիթ Շահնազարյան, Սերժ Սարգսյան, Մարտի 1, Ռոբերտ Քոչարյան, ՀԱԿ | - Վարկանիշ -: 0.0/0