Արցախի հերոս զինվորներին - 22 Հունիսի 2016 - Օրը կգա, բարին՝ հետը
Գլխավոր էջ » 2016 » Հունիս » 22 » Արցախի հերոս զինվորներին
13:18
Արցախի հերոս զինվորներին

Ես չեմ մոռանա այն օրը գարնան,

Խփված զինվորի շշունջը վերջին,

Որ դաժան մարտում հերոսի նման,

Ընկավ հաղթության դրոշը ձեռքին։

 

Ընկել էր կանաչ խոտերի վրա, 

Բոսոր արյունով խոտերը ներկել,

Երիտասարդ էր, դեռ քսան տարեկան,

Սիրած աղջիկն էր սպասում նրան։

 

Վերջին հայացքում իր գյուղը տեսա,

Ճերմակած իր մոր կարոտն աչքերին,

Կարոտից այրվող սիրուհուն տեսա, Հերոսի համար պսակ էր հյուսում։

 

Նա ընկավ ինչպես հասկերն են ընկնում,

Որ հաջորդ գարնան նորից բողբոջեն,

Նա ընկավ, որ էլ երբեք Արցախում,

Թնդանոթները մահ չտարածեն։

 

Միացեք հայեր

Միացեք հայեր, միաբան դարձեք,

Ազգի փրկության հովերով տարվեք։

Թե դուք միանաք, միաբան դառնաք, 

Հայոց երկնքում ռումբեր չեն պայթի,

Թուքը մեր հողը երբեք չի մտնի,

Մեր գերեզմանները երբեք չեն պղծվի, 

Մեր աղջիկներին երբեք չի բռնաբարի,

Մեր մանուկներին չի սրախողի,

Խաչը չի դաջի հերոսի կրծքին։

Միացեք, հայեր, միաբան դարձեք։

Ազգի փրկության հոգսերով տարվեք։

Ֆլորա ՄԵԼԻՔՅԱՆ

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 118 | Ավելացրեց: armenlur | - Վարկանիշ -: 0.0/0