Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 21 » Արեք գոնե Լևոնի արածի 25%-ը
07:15
Արեք գոնե Լևոնի արածի 25%-ը
Հայկ Ավետիսյան


Էլի Էյնշտեյնին հիշեցի: Հիմա ով համամիտ կլինի, ով՝ ոչ, դա էլ իր իրավունքն է. բացարձակ ճշմարտության կոչ թող սա չհամարվի:

Ուրեմն էդ մարդն ասում էր՝ «Անխելքություն - երբ նույն բանը շարունակաբար անում ես՝ ընկալելով տարբեր արդյունքներ«:

Սերժ Սարգսյանը նույն բանը շարունակաբար անում է, որովհետև նույն արդյունքն է իրեն հետաքրքրում: Նա գտել է ձևն ու շարունակաբար անելու է:

Հիմա պայքարի մասին: Մի քանի տարի առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը սկսեց պայքարել ընդդեմ ընտրակեղծիքների, ավազակապետության, այսինքն՝ հանուն արդարության, արդարադատության և այլն (3048 թիվը չի, որ մանրամասնեմ. բոլորն էլ տեղյակ են. նույնիսկ ամենաանտեղյակները): Անհերքելի փաստ է, որ մարդիկ համախմբվեցին ու պայքարը կայացավ: Արդյունքն այն էր, որ կայացավ պայքարը, չմեռավ ու չի մեռնի կոնկրետ այդ պայքարը:

Հիմա պայքարում է Րաֆֆի Հովհաննիսյանը: Ես միայն ուրախ կլինեմ, եթե Հայաստանն օր առաջ Սերժ Սարգսյանի ռեժիմից ազատագրվի: Բայց էսպիսի մի անհասկանալի բան կա: Եթե ժամանակին Տեր-Պետրոսյանը որոշ քաղաքական ուժերի կողմից քննադատվում էր, որ ինչ-որ բան ճիշտ չի անում կամ էնպես չի անում, ինչպես պիտի արվեր և այլն, ապա ես հարց եմ տալիս, նախ՝ ինքս ինձ՝ արդյո՛ք նույն բանը չեն փորձում անել հիմա նրանք, ովքեր ժամանակին քննադատում էին Տեր-Պետրոսյանին, և ապա՝ եթե էդ մարդը ճիշտ էր անում, բա ինչու՞ ձեզ մոտ ինչ-որ մի տեսակ կարծես չի ստացվում (ես ամենաշատը կուզեմ սխալվել էս հարցում), կամ եթե ճիշտ չէր անում՝ ապարդյուն էր պայքարում, բա ինչու՞ եք փորձում կրկնօրինակել էդ մարտավարությունը: Ես չեմ ասում՝ ուրիշ բան արեք, կամ ավելի վատ արեք: Արեք գոնե Տեր-Պետրոսյանի արածի 25%-ը:

Մի բան պարզ է՝ Տեր-Պետրոսյանին հաջողվեց համախմբել մարդկանց և նա կարողացավ այնպես անել, որ կայանա պայքարը: Հիմա ձեզ տեսնենք: Մենք էլ պատրաստ ենք սատարելու, բայց մենք էլ նամուս ու թասիբ ունենք, ի գիտություն, ու բաներ կան, որ իրականություն են ու արդարացի կլինի դրանք ընդունել, եթե ոչ, ապա հետո չասեք, որ մենք ձեզ չենք սատարել, որովհետև այդ դեպքում այդ դու՛ք եք մեզ վանել:

Կատեգորիա: Քաղաքական | Դիտումներ: 1031 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Րաֆֆի Հովհաննիսյան, կայքի հեղինակները, Լևոն Տեր-Պետրոսյան | - Վարկանիշ -: 0.0/0