Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 15 » Նիկոլ Փաշինյան՝ արեք ինձ հետ ինչ ուզում եք...
14:59
Նիկոլ Փաշինյան՝ արեք ինձ հետ ինչ ուզում եք...
 
Արմեն ֆոն Գևորգյան

Այսօր երբեմնի ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի «Հայակական ժամանակ» թերթն իր առաջին էջում, զետեղելով Լևոն Տեր-Պետրոսյանի և Գագիկ Ծառուկյանի նկարները «Զում-զում-զում Կոտայքի մարզում» խորագրի ներքո գրում է. «Երեկ Գագիկ Ծառուկյանի թեթև ձեռքով ավարտվեց Հայաստանի ներքաղաքական կյանքի կարևորագույն փուլերից մեկը։ ԲՀԿ-ից ընդդիմություն սարքելու փայլուն սցենարը, որի հեռահար նպատակը 2008  թվականի Մարտի 1-ի էջը վերջնականապես փակելն էր, տապալվեց»։ 

Այս տողերում վերջնականապես ամրագրված է Նիկոլ Փաշինյանի քաղաքական կարիերայի մահախոսականը։ Ուշադրության է արժանի հատկապես «...որի հեռահար նպատակը 2008  թվականի Մարտի 1-ի էջը վերջնականապես փակելն էր» ձևակերպումը։ Այս մեկ նախադասությունում առկա հակասությունը բացահայտում է Փաշինյան գործչի ընդդիմադիր դաշտում կատարած աշխատանքների ողջ իմաստը. եթե «ԲՀԿ-ից ընդդիմություն սարքելու հեռահար նպատակ Մարտի 1-ի էջի փակումը» վերաբերում է Ծառուկյանին, ուրեմն, ըստ տրամաբանության, նրան ձեռնտու պետք է չլիներ «Հայաստանի ներքաղաքական կյանքի կարևորագույն փուլերից մեկի» ավարտն ազդարարելը և Մարտի 1-ի էջի փակման տապալումը, ուստի խոսքն ուղղակիորեն վերաբերում է Կոնգրեսի առաջնորդին։

Այն, որ վերջնականապես հաստատվում է, որ «ՀԺ»-ն վաղուց գեբելսյան քարոզչամեքենայի անքակտելի մասն է, դեռ մի կողմ։ Թերթն առաջին անգամ է Կոնգրեսի առաջնորդին հստակ մեղադրում Մարտի 1-ի էջը փակելուն ուղղված քայլերի մեջ։ Տեղին է վերհիշել, թե Հատուկ քննչական ծառայությունը Մարտի 1-ից հետո ի՞նչ մեղադրանքներ էր ներկայացնում ընդդիմության հռետորներին և ու՞մ խոսքերն էր հնարավոր տեղավորել ՀՔԾ-ն անվիճելիորեն սարքովի գործի կոնտեքստում՝ չմոռանալով, որ Ազգային ժողովում է Մարտի 1-ի հարցով նոր հանձնաժողով ստեղծելու հարցը։ Արդյոք ինչի՞ց է հեռահար զգուշանում երբեմնի ընդդիմադիրը՝ Մարտի 1-ի սլաքն ուղղելով նաև իր երբեմնի առաջնորդին... 

Այս քայլն արդեն լիովին տեղավորվում է «Արեք ինձ հետ ինչ ուզում եք» տրամաբանության մեջ... 


Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 1284 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Մարտի 1, Արմեն ֆոն Գևորգյան | - Վարկանիշ -: 0.0/0