Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 26 » Արյան պատասխանատուն վարչախումբն է
06:47
Արյան պատասխանատուն վարչախումբն է

Աշոտ Սարգսյան

«Մենք շարունակում ենք ոչ թե արյան, ոչ թե չարության, այլ իրավունքի, ժպիտի, բարևի հեղափոխությունը» (Ր.Հովհաննիսյանի 24.02.2013 ելույթից)։

Սրա թարգմանությունը (բացատրությունը) հետեւյալն է. ի տարբերություն մինչ այժմ եղած «հեղափոխությունների», որոնք հենվել են չարության վրա եւ արյուն բերել, ես «բարեւի եւ ժպտի հեղափոխություն» եմ անում։ Կասկած չկա չէ՞, որ խոսքը չի կարող վերաբերել ոչ այլ երկրների, ոչ այլ դարաշրջանների։ Ակնհայտորեն համեմատության ակնարկված եզրը 2003 եւ 2008թ. «հեղափոխություններն» են։ Հիշենք, որ ինչպես 2003-ին Ռ. Քոչարյանի, այնպես էլ 2008-ն նույն Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի (ու նրանց քարոզչամեքենայի) առանցքային ու ամենասիրած բառը նույն «չարությունն» էր։ Մեղադրում էին, թե չարությունն է ընդդիմության շարժիչ ուժ, որ նրանց կողմից հասարակության մեջ չարություն է ներարկվում եւ այլն։ Իսկ 2008թ. մարտի 1-ից հետո իշխանական քարոզչամեքենան (եւ իշխանական ողջ համակարգը) երկու տարուց ավելի իրեն պատռեց՝ Մարտի 1-ին թափված արյան ողջ պատասխանատվությունը ընդդիմության վրա բարդելու համար։ Չստացվեց, չկարողացան։ Եւ հայաստանյան հասրակության պատկերացումներում միարժեք ամրագրվեց, որ թափված արյան պատասխանատուն վարչախումբն է։ Միջազգայն հանրությունն էլ նույն բանում համոզվեց։ Եւ վարչախումբը ստիպված հրաժարվեցին այդ լեքսիկոնից։ Ստացվում է, որ այն մեղադրանքը, ինչից համաժողովրդական շարժման հնգամյա անօրինակ պայքարի շնորհիվ հրաժարվել է անգամ հանցավոր ռեժիմը, վերակենդանացնում է Ր. Հովհաննիսյա՞նը։

Եթե կա այլ բացատրություն, կլսեմ մեծ ուշադրությամբ։

Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 1024 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Ռոբերտ Քոչարյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Աշոտ Սարգսյան | - Վարկանիշ -: 5.0/1