Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 10 » Ավազակա-վաշխառուական պետություն
04:20
Ավազակա-վաշխառուական պետություն
 
Արմեն ֆոն Գևորգյան

2007 թվականի հոկտեմբերի 26-ի իր առաջին հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը համոզիչ բացատրեց, որ ներկա վարչախմբի բնութագիրը քաղաքագիտության մեջ համապատասխանում է «կլեպտոկրատիա» տերմինին, որը հայերեն բառացի նշանակում է «գողապետություն», սակայն, քանի որ գողությունը կատարվում է վերից վար կոռումպացված սխեմայով՝ ավազակախմբով, առաջին Նախագահն առաջարկեց «ավազակապետություն» տերմինը։ Եվ առայսօր այս բնութագիրը ոչ իշխանությունների, ոչ ամերիկացիների և ոչ էլ եվրոպական կառույցների կողմից հակադարձում չի ստացել, այսինքն «ավազակապետությունը» բոլորի կողմից անառարկելիորեն ընդունվել է վաղուց... 

Իսկ տնտեսական մասը, կոնկրետ՝ վարչախմբի ստեղծած բանկային համակարգը, լիովին զբաղված է քրեորեն պատժելի մեկ այլ արարքով՝ վաշխառությամբ։ Վաշխառությունը տոկոսով փող տալն է, ինչը վարչախմբի բանկային համակարգը կատարում է՝ մեկտեղելով լոմբարդի գործառույթով՝ տունդ գրավ դիր՝ վերցրու փող՝ տոկոսով վերադարձրու։ 

Այս ամենը նորմալ կլիներ, եթե բանկային համակարգը դրանով խրախուսեր փոքր կամ միջին բիզնեսի զարգացմանը, մանավանդ, որ հիմնականում վարկերի տրամադրումը նախատեսված է հենց դրա համար։ Սակայն Հայաստանում նման բան գոյություն չունի։ Եթե ամեն օր նորանոր միջին և փոքր ձեռնարկություններ են փակվում, իսկ ձեռնարկությունները փակվում են ֆինանսական պատճառներով, նշանակում է վարկերը նպատակին չեն ծառայում։ Ավելին, բանկերը մի ընդհանուր մոտեցմամբ միշտ անհրաժեշտ գումարից քիչ են վարկավորում. երբ գործարարը դիմում է բանկին, ուրեմն ֆինանսական խնդիրներ ունի, ուրեմն ինչ-ինչ պարտքեր էլ ունի, ինչը շատ լավ հականում են նաև վարկային բաժինները։ Բայց միշտ տրվում է ցանկալի գումարից քիչ, ինչը մասամբ է լուծում ձեռնարկության խնդիրները։ Եվ առաջանում է վարկի մարման ընթացիկ ժամկետի խախտումներ։ Փոքր-ինչ խախտում էլ հայաստանյան ոչ մի բանկի չի անհանգստացնում, չի անհանգստացնում, թե ինչո՞ւ վարկի մարումը ասենք 3 օր ուշացավ և ուշացման պատճառը վերացնելու փոխարեն անխտիր գործի են դրվում պետականորեն կազմակերպված վարչական, գողական, պառավական՝ վաշխառուական մեթոդները՝ որպես գործիք օգտագործելով դատարաններն ու հարկադիր կատարման ծառայությունը... 

Կարճ ասած, սա ավազակապետական-վաշխառուական պետություն է...

Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 1121 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Արմեն ֆոն Գևորգյան | - Վարկանիշ -: 0.0/0