Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 18 » Ավելի վտանգավոր են ՀԱԿ-ի ներսում գործողները
09:05
Ավելի վտանգավոր են ՀԱԿ-ի ներսում գործողները


«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատեր Արմեն Ավետիսյանն իր էջում գրում է.

Վաղուց քաղաքականությունից դուրս եմ , բայց միշտ հետաքրքրվում եմ Հայաստանյան անցուդարձով: Մի քանի ամիս առաջ մի թերթում կարդացի, որ մայիսյան ընտրություններից հետո, լրատվական ՄԵԾ հարձակում է լինելու ՀԱԿ-ի և նրա առաջնոդի վրա: Բոլոր կողմերից պետք է քարկոծեն և այլն: Այդ ժամանակ լուրն ընդունեցի հեգնանքով, որովհետև հարձակումն ամեն օր էլ կար և առավելագույն հարված չէի պատկերացնում: Հիմա եմ հասկանում հարձակման պատճառը: Իմ կարծիքով «ԿԵՆՏՐՈՆԸ» առանձին առանձին խոստացել է նորելուկ և ոչ նորելուկ գործիչներին՝ ընդդիմության լիդերի ՊՈՍՏԸ: Պոստ, որը հինգ տարուց ավելի անկառավարելի է, ավելի ճիշտ անկառավարելի է Տեր-Պետրոսյանի քաղաքականություն վերադառնալուց հետո: Բնականաբար թիրախը Լևոն Զուրաբյանն էր լինելու, մարդ որին Տեր-Պետրոսյանը ՀԱԿ համակարգողի դժվարին պարտականությունն է վստահել: «Անկախ» և ոչ անկախ մամուլը, լրատվական բոլոր ծառայությունները լծված են այդ գործին: Իսկ հիմա այդ գործին են լծված նաև ՀԱԿ-ի ներսում գործող ոչ քիչ «գործիչներ»: Ընկնելով առաջ ասեմ. ավելի վտանգավոր են ՀԱԿ-ի ներսում գործողները, վտանգավոր են ոչ թե նրա համար, որ ՀԱԿ-ին կկործանեն, այլ վտանգ է նրանց գոյությունը հայ քաղաքական կյանքում: Նման մարդկանցից պետք է ձերբազատվել, ինչին կարծես գնաց Տեր-Պետրոսյանը, նախագահական ընտրություններին չմասնակցելով: 

Վերադառնալով բուն թեմային, պետք է նշեմ, որ ընդդիմության լիդերի ՊՈՍՏ չեն ստանում, այդպիսի ՊՈՍՏ չկա, զուր ջանքեր են: Ընդդիմության լիդեր դառնում են, այն էլ ժողովրդի ցանկությամբ: Իսկ նշանակովի լիդերների կյանքը կարճ է, հիշեք Արթուր Բաղդասարյանին կամ Արտաշես Գեղամյանին: 

Եվ վերջին հարցը, որի մասին կցանկանայի խոսել: Հիմա մի քանի գործիչներ ասում են, թե Լևոն Զուրաբյանը անկուսակցական է և իրավունք չունի կորդինացնել կուսակցությունների աշխատանքը: Սրանից անհեթեթ բան չէի լսել, նրանք մոռանում են, ՀԱԿ-ը հիմնված է անկուսակցական ակտիվի վրաև ՀԱԿ-ում գործում են նաև հասարակական կազմակերպություններ ևս: Եթե այդ անկուսակցականները չլինեին, ապա հայ հասարակությունը վաղուց արդեն մոռացած կլիներ Մակեյանի կամ Գիմիշյանի նման քաղաքական գործիչներին, իսկ այն ինչ որ «96» կուսակցության առաջնորդին չեմ անդրադառնա: Մի ժամանակ ԽՍՀՄ տարիներին լոտո էինք խաղում, մեր հարևան Վաղոն՝ 69-ը թվին ասում էր շուռ տված մարդ ու կին, լոտտոյում եթե 96 թիվ լիներ, ապա կասեին շուռ տված քաղաքական գործիչ: 

ՀԱԿ-ի անդամ չեմ, բայց հիացած եմ ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստների աշխատանքով: Հայաստանի ապագն նրանք են, Արեգ և Անի Գևորգյաններ, Տաթևիկ Պողպատյան և էլի շատ-շատ ուրիշներ ... խնդրում եմ ներող եղեք, սիրելի երիտասարդներ ... բոլորիդ անունները չհիշատակելու համար: ՀԱԿ երիտասարդներ, ես Ձեզ շատ եմ սիրում, շարունակեք այդպես, մակեյաններն անցողիկ են, ԳՈՐՁՆ է մնայուն... Անկախ Հայաստանը կա, պայքարեք Ազատ Հայաստանի համար և հիշեք՝ «Ինչ էլ որ անեք՝ բավարար չի լինի, բայց շատ կարևոր է, որ դուք անեք դա» (Մահաթմա Գանդի): Ի միջիայլոց, Գանդին էլ Հնդկաստանում էր ՀԱԿ ստեղծել )))))))))

Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 994 | Ավելացրեց: armenlur | - Վարկանիշ -: 5.0/1