Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 8 » Ավելին, քան ակտուալ
03:24
Ավելին, քան ակտուալ
Բոլորը համընկումները պատահականություններ են


Սեմյոն Ալտով

ԵՐԱԶԱՆՔԻ ՄԱՍԻՆ

Գիշերային երկնքում հռնդաց ինքնաթիռը։
- Մերոնք են թռչում,- ասաց դաշտային մուկը դստերը։
- «Մերոնք» ովքե՞ր են։
- Ինչպե՞ս թե՝ ովքեր։ Չղջիկները՝ թռչող մկները։
- Իսկ մի՞ թե մկները թռչում են։
- Երբ ամբողջ սրտով ես երազում, այն անպայման իրականանում է։
Առավոտյան մկնիկը նստեց և սկսեց սրտանց երազել, թե ինչպես է ինքը թռչում։
Մոտով կատու էր անցնում։ Նա նույնպես երազանք ուներ. ուտել։ Եվ նրա երազանքն իսկույն իրականացավ։

Այսպիսով կատարվե՞ց արդյոք մկնիկի երազանքը։ Դժվար է ասել։ Քանի որ բոլոր երազանքներըը տարբեր են, հաճախ է դժբախտություն պատահում։ Որոշ երազողներ զոհվում են այլ երազողների երազանքների իրականացման արդյունքում։

Թույլ տվեք խորհուրդ տալ. նախքան երազելը նայեք ձեր շուրջը։ Համոզվեք, որ մոտակայքում այլ երազողներ չկան։ Հակառակ դեպքում երազանքները կիրականանան, բայց համոզված չեմ, որ ձերը։
Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 986 | Ավելացրեց: armenlur | - Վարկանիշ -: 5.0/1