Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 19 » «Ազատ մամուլի» կեղծ թիրախները
21:34
«Ազատ մամուլի» կեղծ թիրախները

Տաթևիկ Պողպատյան

«Ազատ մամուլի» կեղծ թիրախները

Սերժիկ-միշիկը կաշալոտի պես շարունակում է կուլ տալ ամբողջ հայաստանյան մեդիա դաշտը: Տարին չսկսած` պայթում են նոր БТР միշիկնոցները` «Գալա» հեռուստաընկերությունը և «Ազատություն» ռադիոկայանը:

«Գալա»-յի սիրելի քաղաքական գործիչը դարձել է Պետրոս Մակեյանը, ում քաղաքական միակ զբաղմունքը Կոնգրեսի քաղխորհրդի նիստերից խոսելն է, հատկապես այն ժամանակ, երբ ներկա չի գտնվում: Ցավալի է, որ վերջինս չի ուզում ընդունել, գոնե ինքն իր համար, որ իրեն արժևորում են միայն այդ «առաքելությունը» կատարելու համար

Ավելորդ է խոսել Սոս Գիմիշյանի մասին. չգտեմ` երբևէ տեսե՞լ եք նրան, վստահ եմ տեսնելուց հետո միայն կարելի կլինի ասել` «no coment, ամեն ինչ պարզ է»: Վերջինիս ևս սերժիկյան ազատ ՀՌՉԱԿՎԱԾ կայքերն ինտենսիրվորեն, անթրաշ տեսքով լուսաբանում են: Սերժիկյան մեսիջները այս լրատվամիջոցներից այնքան շատացան, որ «Գալա»-ն օրը մի քանի անգամ, նախընտրական այս շրջանում, գրում է Կոնգրեսի մասին, որը չի մասնակցում նախագահական ընտրություններին, հետևաբար քաղաքական օրակարգից դուրս պետք է որ գտնվի ու չհետաքրքրի մամուլին: Չեմ հասկանում, այս կայքերը չե՞ն ուզում ընթերցված լինել, թե իրենց խնդիրը լրատվություն ապահովելը չի, այլ մեծն առջնորդին` սերժիկին ծառայելը: 

Զավեշտալի է հիշատակածս կայքում տեսնել Ռուբեն Մեհրաբյանի մեկնաբանությունները, ով «վերլուծություններ» է անում Տեր-Պետրոսյանի ու Կոնգրեսի մասին: Այս` ոչնչով աչքի չընկնող, անդեմ մարդը սարսափած է այն մտքից, որ Կոնգեսում կան նվիրյալներ, ու իր պես բաբաջանյանական փողերի խաթեր համար օր ու գիշեր մեղք չեն գործում բանականության ու բարոյականության հանդեպ:

Ինչ վերաբերվում է «Ազատություն» ռադիոկայանին, ապա ցավալի է, բայց փաստ, որ վերջինս միշիկյան քարոզչամեքենայի «բարձր մակարդակի մուտիտներ» տարածողի ֆունկցիան է իրականցնում: Այստեղ քարոզչությունը աննկատ է արվում, և ռադիոկայանի, կարծես թե, օբյետիվ լրատավամիջոց լինելը պետք է պահպանվի, բայց այնուամենայնիվ Սերժիկը չի դիմանում, ու այս օրերին մեկ էլ հանկարծ azatutyun.am-ին հարցազրույց է տալիս Նեմեց Ռուբոյի ընկեր Քոչարյան Արդրանիկը, որը փորձում է հասարակության ուշադրությունը շեղել մի ամսից վերընտրվել պատրաստվող ավազակապետի՝ Սերժիկի վրայից, ինչ-որ ենթադրություններով, թե Քոչարյանը հետ է գալիս ու հենց դա էլ պետք է մեզ հուզի: Այս միտքը, թե Սերժիկը Ռոբի համեմատ չարյաց փոքրագույնն է, օգտագործում են բոլոր հաճախորդները, իրենց ծախվածությունը թաքցնելու համար: Այս բանն անում է նաև Շահնազարյան Դավիթը, Արամ Զավենիչը, այսպես ասած` հորինված սատանայով վախեցնում են, որպեսզի իրենց քայլերին «սկզբունքային» ու «գաղափարական» տեսք տան: Քոչարյանի թեման ակտուալ կլիներ, եթե վերջինս քաղաքական ակտիվ դաշտում գտնվեր, իսկ հիմա սա պարզապես ծառայություն է Սերժիկին: 
«Ծառայեք տղերք, որ կռվել իմանաք...»



Մի ենթարկվիր ռեժիմին

Կատեգորիա: Քաղաքական | Դիտումներ: 1044 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Տաթևիկ Պողպատյան, «Ազատություն» ռադիոկայան, «Գալա», Պետրոս Մակեյան, Սոս Գիմիշյան, Դավիթ Շահնազարյան | - Վարկանիշ -: 5.0/1