Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 26 » Բարև՝ ըստ Սևակի
14:17
Բարև՝ ըստ Սևակի
քաղաքական պարոդիա

Պարույր Սևակ 

ԲԱ՛ՐԵՎ

- Բա՛րև, 
- Մեկ հատիկ այս բառն եմ ասում՝ 
Ցնդող թանաքով 
Կնքված անձնագիր ցույց տալու նման, 
Կենսագրություն պատմելու նման, 
Կամ քվեաթերթիկ լրացնելու պես։ 
Եվ կուզենայի՜, 
Շա՜տ կուզենայի, 
Որ այս բառն իրոք դառնար 
Բաrevolition
Հայոց աշխարհո՛ւմ, 
Ամենքի՛ համար։ 
Եվ կուզենայի՜, 
Շա՜տ կուզենայի, 
Որ նմանապես այս բառը լիներ 
Նոր և իրական «Սերժիկ հեռացիր»։ 
- Բա՛րև, 
- Ասեիր Լֆիկին, 
Մուկին կամ էլ Սաշիկին, 
Ու հեռացնեիր.
«Բարև»-ըդ իբրև դատական վճիռ։ 
- Բա՛րև,- Ասեիր կնոջն անծանոթ, 
Ու նա քեզ սիրեր հենց նո՛ւյն վայրկյանին 
Կամ ներումնահայց ժպիտով ասեր, 
Թե բարևե՜լ են քեզանից առաջ։ 
- Բա՛րև,- Ասեիր, և պարզ երկինքը 
Իսկո՛ւյն անձրևեր, եթե պետք է դա։ 
- Բա՛րև, 
- Ասեիր մեր Ազատության հրապարակին, 
Եվ նա չդառնար թարս աճած խիյար։ 
- Բա՛րև, 
- Ասեիր Ռոբին էլ անգամ, 
Եվ նա հասկանար, որ Հայաստան գալով՝ 
Ինքը շտապե՛լ, 
Շա՜տ է շտապել... 
- Բա՛րև-ը դառնար իրական ու նոր մի... «Ազատ Հայաստան»։
Եվ այն ժամանակ եթե ջրցան մեքենային էլ ասեիր 
- Բա՜րև, 
- Նա էլ միգուցե հենց նույն վայրկյանին 
Խաղալիք դառնար մեր մանկան համար 
Եվ մի այնպիսի՛ կարգին խաղալիք, 
Որ ո՛չ լարվում է, ո՛չ էլ հասարակ բանից փչանում։ 
Այսպես էլ՝ օձը ծերերի ձեռքին ձեռնափայտ դառնար, 
Կոկորդիլոսը դառնար պահարան խաղալիքների, 
Կախարան դառնար եղջերուն վայրի, 
Եվ փոթորիկը՝ բեմի պարախումբ, 
Մարդն էլ՝ Մա՜րդ իրոք... 
Անկարելի բան աշխարհում չկա՛, 
Եթե աշխարհում իշխում է բարին, 
Որ մեր բերանում դարձել է 
- Բա՛րև. 
- Ուրեմն՝ ոչ թե ցնդող թանաքով
Անձնագիր ցույց տալու նման, 
Կենսագրություն պատմելու նման 
Կամ քվեաթերթիկ լրացնելու պես՝ - Բա՛րև, 
- Քե՛զ Ու Ձե՛զ 
Ծանո՜թ-անծանո՜թ իմ սիրելիներ։ 
Թո՛ղ անկարելին դառնա կարելի 
Հայոց աշխարհո՛ւմ, 
Ամենքի՛ս համար, 
Դառնա կարելի վաղն ու հենց հիմա, 
Դառնա կարելի մե՛կ բառով՝ 
- Բա՛րև...

Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 921 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Պարույր Սևակ, պարոդիաներ | - Վարկանիշ -: 4.0/1