«ԵՐԵՎԱՆՍԿԱՅԱ ԳՈՒԲԵՐՆԻԱ» - 23 Սեպտեմբերի 2013 - Օրը կգա, բարին՝ հետը
Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 23 » «ԵՐԵՎԱՆՍԿԱՅԱ ԳՈՒԲԵՐՆԻԱ»
03:01
«ԵՐԵՎԱՆՍԿԱՅԱ ԳՈՒԲԵՐՆԻԱ»
Երջանիկ Աբգարյան

ՍՍ-ը չհրաժարվելով ռուսական ՄՄ մտնել, քանդում է սեփական ոտքերի տակի հողը: Ինքներդ դատեք` ամբողջ թափով սկսվել է ՀՀ սահմանադրության եւ օրենսդրության համապատասխանեցումը ռուսական եւ ՄՄ-ի օրենսդրական եւ պայմանագրային բազայի հետ: Այս դավաճանական սեւ գործն անելուց հետո նրա կարիքն այլեւս Մոսկվայում չեն զգա: Սա անխուսափելի է այն նույն չգրված օրենքով, որին զոհ գնաց Վազգեն Սարգսյանը: Այսինքն` եթե հայ ժողովուրդը «ժամանակից շուտ» այդ բորոտավորից չազատվի, ապա նրան մնում է 1-2 տարի իշխելու համար: Դրանից հետո մետրոպոլիան իր նախընտրելի իշխանությունը կհաստատի Հայաստանում` նախապես օգտագործելով հայտնի ռուսահայերից կազմված իր կադրային բազան Հայաստանի պետական բարձրագույն մարմինների ղեկավար պաշտոններում իր մարդկանց հաստատելու համար: Իհարկե, Հայաստանը մի հինգ տարի այդպես կառավարելուց հետո կտշեն նաեւ ռուսահայերին ու նրանց պաշտոնները եւ ռուս գուբերնատորով կղեկավարեն սկզբից Երեւանսկայա վերանվանված, իսկ 2020-ից` Պուտինոգրադսկայա գուբերնիան: Ռուսական ՄՄ-ին միանալը կկզեցնի նաեւ հայ օլիգարխներին, որոնց ձեռքից բոլոր մենաշնորհներն ու արտոնությունները կվերցնեն եւ չի բացառվում, որ հայ հանրության համակրանքը շահելու համար նրանց վրա բազմաբնույթ քրեական հոդվածներ դնեն օգտակարն ու հաճելին` փրկագնային տկլորացնող ահռելի կաշառքները եւ ժողովրդի ռուսական արդարադատությամբ հիանալը համատեղելու համար: Հայաստանի պաշտոնյաների եւ գործարարների գործը էլ ավելի կբարդանա: Հույս դնել նրա վրա, որ հայկական կոնյակով, սուջուխ-բաստուրմայով եւ կոտեմի դաստի մեջ տեղավորվող փողի համեստ տրցակով հնարավոր կլինի միլիարդների հետ խաղացող ռուս կաշառակեր պաշտոնյաներից որեւէ գործ հաջողեցնել` միամտություն կլինի:


Ես դիմում եմ Հայաստանի բոլոր դիվանագետներին, հայկական բանակի սպայական կազմին, պետական պաշտոնյաներին, դեմ դուրս եկեք ՍՍ-ի երկիրը ռուսներին ենթակայեցնելու քաղաքականությանը, որովհետեւ այդ դեպքում ձեր ծառայության կարիքը չի զգացվելու:



������

Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 1928 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Պուտին, Սերժ Սարգսյան, Երջանիկ Աբգարյան | - Վարկանիշ -: 0.0/0