Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 22 » «Գաղտնիության» գաղտնազերծումը կնշանակի ինքնասպանություն
17:29
«Գաղտնիության» գաղտնազերծումը կնշանակի ինքնասպանություն

ՀԱԿ անդամ, «Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնության ղեկավար Զոյա Թադեւոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

ՀԱԿ-ի և այլ քաղաքական ուժերի կողմից ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին թերևս ամենակարևոր առաջարկը ընտրողների կողմից ստորագրված ցուցակների հրապարակումն է: Իշխանությունները մերժելով այդ դրույթը՝ բերում են հետևյալ փաստարկը. Վենետիկի հանձնաժողովը գտնում է, որ ընտրացուցակների բացահայտումը նաև ընտրության գաղտնիության բացահայտում է: Տրամաբանության բացակայության ու անհեթեթության ինչպի՜սի «փայլատակում»: Փորձեմ հիմնավորել բերված գնահատականս: 

Ընտրություններին մասնակցելու համար ընտրողը պետք է գնա ընտրատեղամաս, որտեղ առնվազն 7 հանձնաժողովի անդամների, վստահված անձանց, լրագրողների ներկայությամբ ստորագրում է ընտրացուցակում, վերցնում թվեաթերթիկը, քվեարկում և այդ ամենը օրենքով չարգելված կարգով կարող է նկարահանվել: Գաղտնիք կարո՞ղ է համարվել այն, ինչին վկա են մեկ տասնյակից ավել մարդ: Եթե նրանք իրավունք ունեն խախտել ընտրության «գաղտնիությունը», ապա ի՞նչն է խանգարում, որ այդ «գաղտնիությունը» հրապարակվի: 

«Գաղտնիության» գաղտնազերծումը կնշանակի ինքնասպանություն:
Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 822 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Զոյա Թադևոսյան | - Վարկանիշ -: 5.0/1