Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբէր » 21 » Gallup. Հայաստանցիները երջանիկ երկրների թվում նախավերջինն են
06:35
Gallup. Հայաստանցիները երջանիկ երկրների թվում նախավերջինն են

Gallup միջազգային սոցիոլագիական ընկերության հարցումների համաձայն, հայաստանցիները երջանիկ երկրների դասակարգման աղյուսակում 148 երկրների թվում զբաղեցրել են նախավերջին՝ 147-րդ տեղը, հայտնում է ուկրաինական «Կորրեսպոնդենտ.net» կայքը: Այս ցուցանիշով Հայաստանին «գերազանցում է» միայն Սինգապուրը, որը գրավել է վերջին հորիզոնականը: Իսկ հայաստանցիներից փոքր-ին ավելի երջանիկ իրենց զգում են Իրաքում, Եմենում, Վրաստանում եւ Բելառուսում:

Նշենք, որ հարցման մասնակիցները պատասխանել են այնպիսի հարցերի, ինչպիսիք են՝ «ձեզ զգո՞ւմ եք երջանիկ, հարգված, հանգստացած», ինչպես նաեւ՝ «ո՞րքան հաճախ եք ծիծաղում, ժպտում եւ ընդհանրապես՝ դրական զգացումներ ունենում»:

Ամենաերջանիկ երկրների առաջատարները Լատինական Ամերիկայի երկրներն են՝ Պարագվայը Սալվադորը, Վենեսուելան: 

ilur.am

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 764 | Ավելացրեց: armenlur | - Վարկանիշ -: 4.0/1