Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 8 » Հայաստանը միայն 2020թ. հետո կարող է ԵՄ ազատորեն ապրանք արտահանել
02:03
Հայաստանը միայն 2020թ. հետո կարող է ԵՄ ազատորեն ապրանք արտահանել
Ղուկաս Մեհրաբյան 

Վերջերս ավարտվեց Հայաստանի և ԵՄ միջև ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների 12-րդ փուլը: Այդ համագործակցության շրջանակներում, այս ամիս, քննարկվելու է նաեւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու (ԽՀԱԱԳ) համագործակցության հինգերրորդ փուլը, որը սկսվել է 2010թ-ից: Ամբողջ խնդիրն այն է, որ ԵՄ երկրներ ապրանք արտահանելու համար Հայաստանում չկան համապատասխան կառույցներ, որոնք կարող են ապահովել ԵՄ պահանջների համապատասխան՝ որակի եւ անվտանգության ցուցանիշների ստուգումներ եւ հավաստում: Հետեւաբար դեռեւս 2008 թ. ԵՄ-ն առաջարկով ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որն ուսունասիրել է հանրապետությունում այդ նպատակներին ծառայող նախկին՝ Հայպետստանդարտի, կառույցների գործունեությունը եւ կառավարության՝ 2010թ. դեկտեմբերի 16-ի հ. 1693 որոշումով հաստատել՝ «ՀՀ որակի ենթակառուցվածքի բարեփոխման ռազմավարություն» ծրագիր, որն ավարտվելու է 2020թ., այսինքն Հայաստանը միայն 2020թ. հետո կարող է ԵՄ ազատորեն ապրանք արտահանել, այն էլ պարզ չէ, այդ ծրագիրը իրականություն կդառնա, թե ոչ: 

Զավեշտալին այն է, որ կառավարությունը խոստովանել է, որ «հիմնական բարեփոխումն իրականացվել է 1999 թ.` մի շարք օրենքների ընդունմամբ։ Այդ օրենքներն են` «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքը, «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքը և «Համապատասխանության գնահատման մասին» ՀՀ օրենքը։ Այս բարեփոխումներով վերջ դրվեց փորձարկման և սերտիֆիկացման ծառայություններում պետության մենաշնորհին, և ներդրվեց ստանդարտների կամավոր օգտագործման հիմնարար սկզբունքը։ Ինստիտուցիոնալ իմաստով իրենց նախանշված գործառույթները սկսեցին իրականացնել Ստանդարտացման ինստիտուտը, Չափագիտության ինստիտուտը և Հավատարմագրման գործակալությունը։ Իր ժամանակի համար բարեփոխումն այնքան առաջադիմական էր, որ արդիականացման հարցում կառավարության վճռականությունը նկատվում էր ինչպես երկրի ներսում, այնպես էլ` արտասահմանում»: 

Ստացվում է այնպես, մինչեւ 1999թ. հանրապետությունում այդ համակարգը առաջադիմական ու արդիական էր, իսկ քոչարյանիզմի տարիներին այնպես է ավերվել, որ դեռեւս 7 տարի էլ ժամանակ է պահանջվում, որ կարողանան ԵՄ պահանջներին բավարարել: Ի դեպ հանրապետությունը, ըստ այդ տարիների ծրագրերի առաջատար տեղ էր զբաղեցնում նախկին ԽՍՀՄ երկրների շարքում եւ ամբողջապես պատրաստ էր լինելու, մուտք գործել ԵՄ շուկա՝ 2005թ.: Այժմ բալթյան երկրները այդ արգելքը հաղթահարել են, իսկ Հայաստանը՝ ԱՊՀ երկրների շարքում, զբաղեցնում է վերջին տեղերից մեկը: 

Ես ինչու անդրադարձա այս հարցին: Որոշ անտեղյակ գործիչներ այն կարծիքին են, որ անմիջապես պետք է այդ համաձայնագրերը ստորագրել ու անցնել գործի: Կարծես թե, ԵՄ-ը անհամբեր սպասում է, թե երբ են Հայաստանի «եվրոստանդարտ» ապրանքները հեղեղելու Եվրոպան: Եվրոպան Հայաստան չի, որ ում խելքը ինչ փչի, ինչ ուզենա եւ ոնց ուզենա Եվրոպա ապրանք տանի: Հուսանք, որ երկիրն ավերողները մի օր էլ կպատժվեն սոցիալիստական ճամբարի ազգային մարմինների զարգացման ծրագրերն համակարգող, Հայպետստանդարտն ավերողները:

Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 1009 | Ավելացրեց: Sara | Տեգեր: Ղուկաս Մեհրաբյան | - Վարկանիշ -: 0.0/0