Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 16 » henaran.am-ը սուտ է տարածում
21:19
henaran.am-ը սուտ է տարածում



Այսօր՝ ժամը 20:20:27-ին 
henaran.am կայքը «ՀԱԿ-ում Սասունի հարցն են քննարկել, իսկ Սասունը կրկնում է» վերնագրով նյութ է տեղադրվել, որում ասվում է, թե այսօր ՀԱԿ քաղաքական խորհրդի նիստում քննարկվել է Սասուն Միքայելյանի այսօր «Հայկական ժամանակ» թերթում տպագրված հոդվածը։

Ըստ մեր վստահելի աղբյուրների, լուրը չի համապատասխանում իրականությանը և կայքը ապատեղեկատվություն է տարածում։ Իհարկե, միտումը Հայ ազգային կոնգրեսին հեղինակազրկելու իշխանական քարոզչական ուղեգիծն է։

Այս կեղծիքն, ի դեպ, տարածել է նաև aravot.am կայքը (լրագրող՝ Նելլի Գրիգորյան)՝ «ՀԱԿ-ում որոշել են չարձագանքել Սասուն Միքայելյանին»։ 

Բառացիորեն ժամեր անց ilur.am-ը հրապարակեց բլից-հարցազրույց Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, ինչը ևս մեկ անգամ հաստատվում և բացահայտում է, թե որ լրատվամիջոցներ են լծված ապատեղեկատվություն տարածելու անշնորհակալ, սակայն իշխանահաճո գործին։

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 838 | Ավելացրեց: armenlur | - Վարկանիշ -: 5.0/1