Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 10 » ՀՀԿ-ն ինքն իրեն կվերացնի
04:40
ՀՀԿ-ն ինքն իրեն կվերացնի
Այս ընտրություններում միակ շահած թեկնածուն



Նախագահի` արդեն նախկին թեկնածու Արամ Հարությունյանն լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ նախագահի մյուս թեկնածուները, իրեն չմիանալով, փաստացի միացան Սերժ Սարգսյանին: Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը եւ Պարույր Հայրիկյանը, ըստ նրա, հիմա եւ հետայսու հայտնվել են Արթուր Բաղդասարյանի, Վազգեն Մանուկյանի եւ Արտաշես Գեղամյանի կարգավիճակում:
 
Մյուս երեք թեկնածուներին՝ Արման Մելիքյանին, Անդրիաս Ղուկասյանին եւ Վարդան Սեդրակյանին, Արամ Հարությունյանը վերապահումով է մոտենում:
 
Նախագահի նախկին թեկնածուն վստահեցրեց, որ ինչպես ակտիվ եղել է, այնպես էլ մնալու է: «Հիմա տղեքին թողնենք մենակ, թող մի քիչ տունտունիկ խաղան»,- հայտարարեց Հարությունյանը:
 
Նա վստահեցրեց, որ ընտրություններից հետո երկրում նոր իրավիճակ է ստեղծվելու, կլինեն «էտված» կամ նոր ստեղծված կուսակցություններ: «Իշխանության մեջ ոչինչ հարթ չի, նախընտրական շտաբում իրար միս են ուտում, ավելի շատ են իրար ատում, քան ընդդիմադիրներին: Իշխանության ներսում իրենք իրենց հարցերը մաս-մաս լուծելու են»,- հայտարարեց Հարությունյանը, նաեւ եւս մեկ անգամ ընդգծեց, որ այս ընտրությունների միակ խնդիրն իշխանության համար լինելու է մասնակցության ցուցանիշ ապահովելը: Ըստ նրա` բոլոր թեկնածուների փոխարեն ՀՀԿ-ն է ընտրություններին մարդ տանելու:
Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 916 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Պարույր Հայրիկյան, քաղաքական գործիչներ, Անդրիաս Ղուկասյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Արտաշես Գեղամյան, Վազգեն Մանուկյան, Արամ Հարությունյան | - Վարկանիշ -: 0.0/0