Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 18 » ՀԺԿ-ի ՀԱԿ-ը լքելու տեղեկությունը կեղծ է
10:09
ՀԺԿ-ի ՀԱԿ-ը լքելու տեղեկությունը կեղծ է
Yerevannews.am կայքը 
հղում կատարելով «Հրապարակ» օրաթերթին, տարածում է 
ապատեղեկատվություն


«ՀԱԿ-ում տեղի ունեցող զարգացումները ձնագնդի էֆեկտ են ստանում: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը
«Չորեքշաբթի տեղի ունեցած ՀԱԿ քաղխորհրդի նիստն այդպես էլ որևէ լուրջ հարց չի քննարկել, բացի Սասուն Միքայելյանի հարցազրույցից, որին որոշել են չպատասխանել, որպեսզի էլ ավելի չբարդացնեն առանց այդ էլ բարդ վիճակը: Միևնույն ժամանակ փորձել են հասկանալ, թե ինչու է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության անդամ, Աջափնյակի ՀԱԿ պատասխանատու Պետրոս Գևորգյանը փակել ՀԱԿ գրասենյակի դռները, ինչի արդյունքում ԺՀԿ-ն ստիպված է եղել նիստ գումարել «Ազատ դեմոկրատների» գրասենյակում: ՀԱԿ-ում դա անթույլատրելի են համարել: Քաղխորհրդի այդ նիստից հետո, ինչպես նաև վերջին շրջանում ստեղծված իրավիճակը լցրել է նաև Գերմանիայից նոր վերադարձած, կրկին քաղաքական գործընթացների մեջ ներգրավված ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի համբերության բաժակը ևս, որն առանց այն էլ լիքն էր ՀԱԿ-ի` կուսակցություն դառնալու խոսակցությունների ֆոնին: Ինչպես տեղեկացնում են ՀԺԿ մեր աղբյուրները` առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում հրավիրվելու է ՀԺԿ քաղխորհրդի ընդլայնված նիստ, որտեղ պետք է քննարկվի իրենց` ՀԱԿ-ում գտնվելու նպատակահարմարության հարցը: Խնդիրն առնչվում է հատկապես ՀԱԿ ներքին ժողովրդավարությանը, որովհետև այնտեղ որոշումները կայացվում են միանձնյա: Ըստ ամենայնի, այդ նիստում որոշում կկայացվի, որ ՀԺԿ-ն դուրս է գալիս ՀԱԿ-ից»,- եզրափակում է թերթը:



Ո՞րն է ապատեղեկատվությունը.
  1. Չորեքշաբթի տեղի ունեցած ՀԱԿ քաղխորհրդի նիստում չի քննարկվել Սասուն Միքայելյանի հարցազրույցը։ Այդ մասին հենց նյուն օրն արդեն եղել է տեղեկություն։
  2. «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության անդամ, Աջափնյակի ՀԱԿ պատասխանատու Պետրոս Գևորգյանը հանդես է եկել հայտարարությամ, որ տարածող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, դեռ երեկ հաղորդել է ilur.am կայքը։
  3. ՀԺԿ մեր վստահելի աղբյուրները ՀԱԿ-ից դուրս գալու մասին լուրը համարեցին զառանցանք։

«Հրապարակ» օրաթերթն ինտենսիվորեն տարածում է Հայ Ազգային Կոնգրեսին վարկաբակող տեղեկություններ, ինչի մասին տեղեկացրել ենք նաև երեկ։ Նման գործելաոճ միայն կարող է ունենալ իրեն չհարգող, պատվեր կատարող լրատվամիջոցը։ Լուրջ լրատվամիջոցները վաղուց հղումներ չեն կատարում և չեն տարածում «Հրապարակի» նյութերը, մասնավորապես խոսքը վերաբերում է yerevannews.am կայքին։


Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 907 | Ավելացրեց: armenlur | - Վարկանիշ -: 5.0/1