Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 21 » Հոմսկին Թուրքիայում քննադատել է լրագրողների բանտարկության փաստը
00:07
Հոմսկին Թուրքիայում քննադատել է լրագրողների բանտարկության փաստը


Հոմսկին Թուրքիայում քննադատել է լրագրողների բանտարկության փաստը

Աշխարհահռչակ գիտնական, պրոֆեսոր, խաղաղության եւ մարդու իրավունքների հարցերի հանրահայտ պաշտպան  Նոամ Հոմսկին շաբաթ օրը՝ հունվարի 19-ին Ստամբուլում  խոսել է «Ակոս» թերթի պատուհանից:  Հոմսկին մեկն է, որի խոսքերին հետեւում է  ողջ ինտելեկտուալ աշխարհը:   Հրանտ Դինքի սպանության վեցերորդ տարվա առթիվ  ամերիկացի  գիտնականն այցելել է Դինքի հիմնած «Ակոս»  թերթ, որտեղ խմբագրատան պատուհանից  իր կարճ խոսքում ասել է. «Այս մեծ բազմությունը մեծ ազդեցություն է ունենում իմ վրա:  Եթե ուզում եք Հրանտի հիշատակը հարգել, ինչպես խոստացել եք, պետք է պայքարեք իր գաղափարների համար»: Հոմսկիի խոսքերին հաջորդել են  Հրանտ Դինքի սպանված վայրում հավաքված  բազմահազարանոց  ամբոխի ծափահարությունները: Իսկ դրանից մեկ օր առաջ նա Թուրքիայի Բոսֆորի համալսարանում ելույթ ունենալիս Հրանտ Դինքին անվանել է «ազատության քաջամարտիկ-նահատակ»:  Հրեա գիտնականը  միաժամանակ Թուրքիայի կառավարությանը կոչ է արել լուծել  քրդերի հետ ունեցած իր հարցը:  «Թուրքիայի վերքերից  ամենաարյունալին քրդական հարցն է: Այսօր Թուրքիան պետք է բուժի իր վերքերը՝ որպեսզի գտնի իր տեղը:»,-ասել է աշխարհահռչակ փիլիսոփան՝ կոշտ քննադատության ենթարկելով նաեւ Թուրքիայում լրագրողների բանտարկության փաստը: 
Կատեգորիա: Միջազգային | Դիտումներ: 897 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Դինք, Հոմսկի | - Վարկանիշ -: 0.0/0