Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 5 » Բագրատյանը, հավանաբար, կհանի իր թեկնածությունը
00:18
Բագրատյանը, հավանաբար, կհանի իր թեկնածությունը


ՀՀ նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մանավորապես ասել էր. «Ես ասելու բան ունեմ։ Լսեք, ես էս աշխարհում էսօր լավագույն... կներեք էլի... ես ասելու բան ունեմ ոչ միայն Հայաստանում։ Տվեք ինձ որևէ հզոր երկիր, ես կարող եմ ասել, թե որոնք են դրա հիմնական պրոբլեմները։ Ես պիտի ասեմ իմ ասելիքը, ինձ վրա դա փող ա նստելու, բայց ես պիտի ասեմ իմ ասելիքը»։

Ուշադիր վերլուծելով Բագրատյանի այս խոսքերը, հասկանալի է դառնում, որ նախկին վարչապետի խոսքերն ուղղված են ոչ միայն հայ հասարակությանը, կամ ավելի շատ՝ ոչ հայ հասարակությանը, քանի որ Հրանտ Բագրատյանն այս հարցազրույցից հետո աշխարհի մի շարք հզոր երկրների կողմից՝ իրենց կառավարությունները գլխավորելու առաջարկներ է ստացել։ Առայժմ քննարկվում են Անգլիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջարկները։ Եթե առաջարկներց որեւէ մեկն ընդունվի, հավանաբար 1-ով կպակասի Հայաստանի նախագահ թեկնածուների քանակը։

Գրիգոր Բաղդասարյան

Կատեգորիա: Տեսակետ | Դիտումներ: 1032 | Ավելացրեց: armenlur | - Վարկանիշ -: 5.0/1