Ի՞նչ երեսով է առաջադրվում Սերժ Սարգսյանը - 7 Հունվարի 2013 - Օրը կգա, բարին՝ հետը
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 7 » Ի՞նչ երեսով է առաջադրվում Սերժ Սարգսյանը
17:41
Ի՞նչ երեսով է առաջադրվում Սերժ Սարգսյանը

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատեր Ռադա Թեյմուրազյան-Բուսմանն մի էջում գրում է. 

Սերժ Սարգսյանի «նախագահ» եղած տարիների ընթացքում՝ ՀՀ բնակչությունը նվազել է 250 հազար մարդով, արտաքին պարտքը կրկնապատկվել է, աղքատության ցուցանիշը 27%-ից դարձել է 36%, խոստցաված որևէ խոշորամասշտաբ ծրագիր չի իրականացվել կամ նույնիսկ սկսվել՝ նոր ատոմակայան, Իրան-Հայաստան երկաթգիծ, Իրան-Հայաստան նավթատար, Մեղրիի ՀԷԿ,  Համահայկական բանկ, Գյումրիի տեխնոպարկ, Դիլիջանը՝ ֆինանսական կենտրոն և այլն: 

Էն հայտնի ֆուտբոլային դիվանագիտությունն էլ փուստ գնաց... դե մարդու սահմանադրական իրավունքների չհարգելուց էլ չխոսանք... ու էսքանից հետո էս մարդը տենաս ի՞նչ երեսով ա էլի առաջադրվում որպես նախագահի թեկնածու...
Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 365 | Ավելացրեց: armenlur | - Վարկանիշ -: 5.0/1