Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 4 » Ինչե՞ր է խոսքի մեջ «թռցրել» Հայրիկյանը
19:04
Ինչե՞ր է խոսքի մեջ «թռցրել» Հայրիկյանը
ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ԵՎ ՀԱՅ ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ 
ՀԻՄԱՐԱՑՆԵԼՈՒ ՓՈՐՁԵՐԻ ՀՈՐՁԱՆՈՒՏԸ...

  
Հակոբ Մարգարյան

Հարգելի Արթուր Արմին, բարև Ձեզ: Դուք որպես փորձառու և տրամաբանող անձնավորություն հավանաբար կհետաքրքրվեք մի քանի մանրամասներով և դրանցով իսկ կձևակերպեք կատարվածի 7-րդ տարբերակը:

1. Հայրիկյանը տանից դուրս գալիս միշտ գրպանում ունենում է ատրճանակ, որի օրինական-անօրինական լինելը կարևոր չէ: Այդ ատրճանակը միակ զենքն է, որ որևէ աիմական երբևէ կրել է քաղաքացիական հագուստում: Նա միշտ շրջել է բաճկոնով, նույնիսկ ամառվա շոգին: Օգտվելով դիվանագիտական անձեռնամխելի անձնագրից, այդ ատրճանակով նա անցնում էր երկրից-երկիր առանց դժվարության: 2001-ի սեպտեմբերից հետո, կապված օդուղիների խստացված ռեժիմի հետ այդ հարցում նա դժգոհ էր: Պետք է եզրակացնել, որ ուներ արդեն երկու կամ մի քանի ատրճանակ տարբեր կարևոր երկրներում շրջելիս: Այս է հիմնական նրա անձեռնամխելության գրավականը առանց թիկնապահների:

Եթե ուշադիր հետևեք նրա անցած քաղաքական ուղուն, ապա հստակ կտեսնեք բազմաթիվ մութ ժամանակահատվածներ՝ բանտ-ամուսնություն-ջհուդ կին- ջհուդից երեք երեխաներ հիմա 30-35 տարեկան, որոնց մասին դեղին մամուլը հանրությանը տեղյակ չի պահում… Մութ է նաև Մորդավական 17 ճամբարում կատարված դեպքերը, առաջին անգամ ԱՄՆ-ում հայտնվելու տարեթիվը: Շահեն Հարությունյանի (Շանթ Հարությունյանի հայրը, Շանթի մասին Լևոն Տեր-Պետրոսյանը «մեր Շանթիկ»-ն էր ասում) ընդվզումը Լոս Անջելեսի Ուկրանական եկեղեցու սրահում. «17 տարի նստել ե՞ս բանտում ու աքսորում, ապա ցույց տուր մեկ ընկած կամ փչացած ատամ», երբ ընտրվում էր ԱԻՄ-ի ամերիկյան մասնաճյուղի կազմը, երբ նա Ամերիկա էր «փոխանցվել» Գորբաչով-Ելցին-Զորի Բալայան բարդ կոմբինացիայով: Ի դեպ, Հայրիկյանի ամբողջ տպավորությունը «սովետական չեկիստների» մասին կենտրոնացված է Զորի Բալայանի կերպարում, ումից ստանում էր հրահանգներ, ցուցումներ և դրանցով առաջնորդվում էր Հայրիկյանը: Ճիշտ է, այս վերջին կապի մասին ապացույցներ չկան առայժմ, բայց հավանաբար պատմության ընթացքում կհայտնվեն փաստեր, թե որ չեկիստն էր առաջնորդում ղարաբաղյան շարժումը, ով էր կազմակերպում հայաստանյան քաղաքական միջավայրը և ընտրում կադրերը՝ համագործակցած միջազգային ուժերին:

2. Հայրիկյանի երևալը պատահական չէր: Դա այն նարկոզն է, որ պիտի ներարկվեր նախագահական ընտրությունների ընթացքում, ավելի ճիշտ այն դոպինգն էր, որ պիտի ներարկվեր ժողովրդին, ակտիվացնելու նրա քաղաքական պասսիվությունը, որ նա ձեռք բերեց անկախությունից հետո: Դա պետք է ասել մասամբ հաջողվեց: Նույնիսկ ԱԻՄ-ից և Հայրիկյանից հիասթափվածները, որոնք բազմաթիվ ապացույցներ ունեին Հայրիկյանի ոչ հայանպաստ գործունեության վերաբերյալ, փոխվեցին և վերադարձան իրենց մոլորյալ վիճակին: Պարզից պարզ է, որ լրատվական ճնշումը «Հայրիկյանի մահափորձի» վերաբերյալ ջախջախեց ժողովրդի կամքը և շատերը կերան, ինչպես ասում են, այդ կուտը և կվազեն ընտրատեղամասեր, փրկելու Հայաստանը՝ ի դեմս Պարույր Հայրիկյանի: Ուշադրություն դարձրեք, որ հայկական խղճուկ լրատվությամբ սարքած «մահափորձին» արձագանքում են արևմտյան կենտրոնական թերթերը, մատնելով այս գործին իրենց մասնակցությունը:

3. Դիմենք կատարված դեպքի մանրամասներին: Առաջին վկան հենց Հայրիկյանն է: Մինչ այդ նկարագրենք տեղանքը և միջավայրը: Հերթական տունը, որ գնել էր Հայրիկյանը 40 հազար դոլլարով 1994-ին Երևանի Տպագրիչների և նախկին Ալավերդյան (հիմա Հանրապետության փողոց) փողոցների հատման անկյունային շենքի նախկին, այսպես ասած Հայրիկանի չսիրած սովետական չեկիստների ,շենքից մի բնակարան է, կամարամուտքից (դալանից) 70 մետր հեռու բակի խորքում. եթե չեմ սխալվում խուլ պատով հարակից 71-ռուսական դպրոցի բակին և բարձր երկաթավանդակով անջատված նույն բակից: Բնակարանը երեք սենյակից է բաղկացած, առաջին հարկ, «շուշաբանդված» պատշգամբ, որում բացվում են հյուրասենյակի և երկար ու նեղ խոհանոցի դռները: Նեղ, մի մետր 20 սմ, միջանցքի պատին մուտքից ձախ փորված է նիշա, որտեղ անհիշելի ժամանակներից կախված էր տիրոջ՝ ԿԳԲ-ի փոխգնդապետ Արտաշես Կարապետյանի ատրճանակավոր բաճկոնը: Հիմա հավանաբար մեկ ուրիշ ատրճանակ ու բաճկոն է զարդարել այդ պատի խոռոչը: Սա, որպես «Սասնա Ծռերի» գիտակ մասնագետ, ուղղվում է Ձեզ, հարգելի Արթուր Արմին, որ տեսնեք, թե ինչպես է փոխվում մեր 20-ամյա պատմությունը, էլ ուր մնաց հազարամյան չփոխվի:
Ի դեպ Արտաշես Կարապետյանը այդ տունը թողել էր կնոջ մահանալուց իր զավակներին՝ Կարենին և Նելլիին: Նելլին ամուսնացավ գնաց, Կարենը տեղափոխվեց Ամերիկա և տունը վաճառեց Հայրիկյանին: Կարենը, որպես հին սովետական չեկիստի տղա, փողի կարիքի մեջ էր, իսկ Հայրիկյանը, որպես չեկիստներից հալածված՝ փողի մեջ լող էր տալիս, տարածելով իր գաղափարները և դրանցից բխող իր չնաշխարհիկ երգերը, իր ասելով այդ երգի կասետների վաճառքից էր առաջանում փող և հագեցվում նրա «Անկախ Հայրենիքից» փախչողների տները գնելու մարմաջը: Հավաստի աղբյուրներ կան այն մասին, որ այդ կասետներից ոչ մի հատ չի վաճառվել, բոլորը նվիրվել են աջ ու ձախ, հատկապես գլխից թույլ նվիրատուներին, ովքեր ցանկացել են իրենց ծնողների անունները քանդակեն ապագա եկեղեցիների պատերին: Այդ «հազվագյուտ» կասետները այսօր չես ճարի, առնողները մեկ անգամ լսելուց հետո շեղումներ են ստացել և դեն նետել: Ահա ինչու նրանք այս նախընտրական օրերին մեջտեղ չեկան, ժողովուրդը հիմա ուրիշ կուտ է ուտում՝ սերիալ, ատրճանակ, կրակոց, հիվանդանոց, կըղ-փըս, ֆըս-թըս, ճըռռռռ…
Ի դեպ Արտաշես Կարապետյանը «պաշտոնի բերումով» 1990 թվականի հունվարին «հատուկ չեկիստական հանձնարարությամբ», ձմեռվա կեսին շուտափույթ վերանորոգում էր իր տնօրինությանը հանձնված Տեխնիկայի Տունը, որպեսզի «զավթեցին» պատրվակի տակ, կազմ ու պատրաստ դառնա 1990թ. մայիսի Գերագույն խորհրդի ընտրություններում ՀՀՇ-ի շտաբը: Արտաշը իր վերջին չեկիստական «սև գործը» անելուց հետո անհետացավ պատմության գիրկը:
Դրան հաջորդեց մեկ այլ կուսակցական շենքի զավթում ոգևորված ԱԻՄ-ի կողմից, կարծեմ քաղկոմի շենքը, բայց «վերևից» եկավ հրահանգ «ականջներդ կկտրենք, ինքնագլուխ գործերի համար»:

3. Այդ օրը գիշերվա կեսին Հայրիկյանը մոտենում է իր մեքենայով Ալավերդյան փողոցի կողմից դեպի անկյունավոր շենքի բակ տանող դալանը: Իր պատմելով շատ հեռվում նկատում է մոտեցող մի մեքենա, որին զիջում է ուղիղ գնալը, քանի որ իր մեքենան ձախ պիտի մտներ և ընթանալով 70-80 մետր բակով հայտնվեր իր տան մուտքի դիմաց՝ կայանատեղ, որտեղ բացի իրենից ևս մի մեքենա է կանգում: Նախկին չեկիստներից շատերը տարիներ առաջ իրենց սերունդներին ապահովել էին մի շարքով ձգվող գարաժներով, իսկ Արտաշես Կարապետյանը տարված ՀԱՄԽ-ի Արտասահմանյան Տուրիզմի ղեկավարի պաշտոնում, հազիվ հասցնում էր արտասահման մեկնող տուրիստական խմբերին ուղեկցող ՊԱԿ-ի գործակալներ ապահովել, որոնք աչալուրջ պետք է հսկեին տուրիստների հակասովետական արարքները և զեկուցագիր գրեին օրինազանցի մասին, աչքաթող անելով և մտքի ծայրով էլ չմտածելով, որ իր անգարաժ տունը անցնելու է «հակասովետ, իր կյանքում ոչ մի տեղ չաշխատած, քարը-քարին չդրած ազատատենչ, աշխատանքային ստաժ չունեցող հայորդու»: Այս մասին խոր ակնածանքով և մեծ վեհապահությամբ մտքում հաճախակի կրկնում է վերևի հարկում ապրող հին չեկիստ հարևանը, մուտքի մոտ բարևելով Հայրիկյանին և ավելացնելով բարձրաձայն «Պարոն Հայրիկյան, Դուք երբևէ կպատկերացնեի՞ք. որ ապրելու եք մեզ հետ նույն շենքում», արժանանալով Հայրիկյանի քրիստոնեավար ժպտացող խղճահարությանը:
Նաև կադաստրից հայտնի է դառնում, որ բնակարանը առնված է 1977թ. Մոսկվայի մետրոն պայթեցնելու կեղծ մեղադրանքով գնդակահարված ԱՄԿ-ի առաջնորդ Ստեփան Զատիկյանի որդու՝ Վրեժ Զատիկյանի անունով: Մի սուրբ երիտասարդ, ով մահվանից առաջ դատարանում իր վերջին խոսքում հայտարարեց դեռ 1977-ին, «այս ջհուդա-ռուսական պետության վերջը կգա անպայման»: Տեսաժապավենը, որ դրված է յություբում, կեղծված է ստորաբար, մոնտաժ է արված նաև նրա կողմից չարտասանված «վրեժ, վրեժ նորեն վրեժ» հավելումը: Ստեփան Զատիկյանը, ինչպես կասվի հետագայում Սրբերից Սուրբն է Նորագույն հայ քաղաքականության պատմության մեջ: Նա Ազգային Միացյալ Կուսակցության ամրության և վարակի թափանցումը կանխելու համար առաջարկեց և մտցրեց կուսակցական կապերը ամրացնել նաև հարազատական կապերով և ամուսնացավ Հայրիկյանի քրոջ հետ, նրանից ունենալով տղա և աղջիկ: Այդ տարիներին Հայրիկյանը «գաղափարական հակասության» մեջ մտավ Ստեփան Զատիկյանի հետ: Սա հայտարարեց նաև հետագայում ռուսական հեռուստատեսությամբ: Մութ ծալքեր են, չխորանանք…

Հարգելի Արթուր Արմին: Մեծ վստահություն ունեմ Ձեր հետազոտող և անալիտիկ մտքի վրա, որովհետև լսել եմ Ձեր ամեն խոսքը և կարդացել Ձեր գրքերը: Չե՞ք կարծում, որ Ագռավաքարի Մհերի դռան վրայի գրածը կարդացողը կարող է մեկնաբանել և պարզել «Հայրիկյանի մահափորձը»:
  • Հայրիկյանը փաստում է, այդ մեքենան, որ գալիս էր Տպագրիչների փողոցով դանդաղեցրեց ընթացքը, ճանապարհ տվեց որ թեքվենք ձախ և «մենք թեքվեցինք ձախ»:  Ովքե՞ր են այդ մենքը, անհայտ է, պարզապես երևի նկատի ունի մեքենան և ինքը: Սա հավանաբար հին ուղղագրությամբ է ասված, որտեղ անշունչ գոյականը, տվյալ դեպքում մեքենան և վարորդը, հոգնակի թվում դառնում են՝ մենք:
  • Հավանաբար այդ շենքի դալանին ցուցատախտակ կդրվի այսպիսի բովանդակությամբ: «Այստեղով 2013թ, հունվարի 31-ին, գիշերվա 11 անց 31-ին, անցել է Հայրիկյանի մեքենան»: Նախօրոք մեքենայում գտնվող վարորդը և ուղևորը համոզվել են, որ մեկ այլ մեքենա մոտեցել և կանգնել է պայմանավորված տեղը՝ դալանի մոտ, չանցնելով դալանը, ճանապարհ տալով սպասող մեքենային: Գողգոթա տանող 70 մետր ճանապարհը վերջացել է բնակարանի մուտքի մոտ: Շենքում «բոլորը կազմ ու պատրաստ սպասել են Հայրիկյանի գոռոցին, որը մի պահ ուշացել է, քանի որ նա դուրս է եկել մեքենայից և ստուգել, արդյո՞ք կողմնակի պատահական աչքեր չկան: Համոզվելով, որ ամեն ինչ ընթանում է ծրագրին համապատասխան, «ուղևորը» ընտրել է նրա ամենափափուկ մարմնի մասը՝ ֆիլեն և այնտեղից արյուն ծորացրել: Հայրիկյանի հետագա հայտարարության մեջ կա ևս մի բացթողում, «վերքը թեթև է, այրվածքի հետքեր կան»:  Օպերացիան իրագործողը իրենից հետո թողել է գոչյուններ և հեռացել դալանի մոտ սպասող մեքենայով:»
Սա վարկած է, հարգելի Արթուր Արմին, ձեր օգնության կարիքը կա: Ինչո՞ւ համար է այս ամենը...

Այս թեմայով կարդացեք նաև «Մի շարք ինչուներ Հայրիկյանի «գործով» նյութը


Կատեգորիա: Բաց նամակ | Դիտումներ: 1427 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Պարույր Հայրիկյան, Հակոբ Մարգարյան, մահափորձ | - Վարկանիշ -: 5.0/1