Զորամասում տիրում է մարդասպան մթնոլորտ - 21 Ապրիլի 2013 - Օրը կգա, բարին՝ հետը
Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 21 » Զորամասում տիրում է մարդասպան մթնոլորտ
03:55
Զորամասում տիրում է մարդասպան մթնոլորտ

Աշոտ Սարգսյան

Բանակում հերթական սպանված զինվորը։ Եւ հերթական անգամ, որպես առջին վարկած, այն ինքնասպանություն ներկայացնելու փորձն է։ Եւ էդ տխմարներին թվում է, թե դա իրենց համար ավելի գերադասելի տարբերակ է։ Իրականում դա շատ ավելի խայտառակ տարբերակ է։ Սպանությունները կարող են ունենալ միայն լոկալ շարժառիթներ՝ երկու կամ մի քանի անձանց փոխհարաբերության ճգնաժամ։ Ինքնասպանությունը ենթադրում է ոչ լոկալ, այլ ընդհանրական պատճառ, ամբողջ մթնոլորտի որակ։ Այսինքն, եթե զորամասում զինվոր է ինքնասպանություն գործում, նշանակում է՝ այդ զորամասում մթնոլորտն այնպիսին է, որ հոգեպես խեղում է մարդկանց։ Ու քանի որ տարբեր մարդիկ դիմադրողականության տարբեր պաշարներ ունեն, ուստի ինքնասպանության են դիմում առավել թույլերը։ Այսինքն՝ զորամասում տիրում է մարդասպան մթնոլորտ։ Իսկ եթե տարվա ընթացքում ինքնասպանությունները շատ են եւ տարբեր տեղերում, ուրեմն նույն մարդասպան մթնոլորտն է ամբողջ բանակում։ Իսկ դա նշանակում է, որ յուրաքանչյուր զինվորականի ինքնասպանության համար որպես հանցագործ պատասխանատու է նախ՝ Սերժ Սարգսյանը, ապա՝ Սեյրան Օհանյանը ու էդպես՝ ինչքան դեպի ներքեւ, այնքան պատասխանատվությունն ավելի քիչ։


Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 581 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Բանակ, Աշոտ Սարգսյան | - Վարկանիշ -: 5.0/1