Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 6 » Իրան
19:02
Իրան

Իրանը կարող է շատ ավելի արդյունավետ լինել, 
քան ԵԱՀԿ Մինսկի խումբը


Իրանի Նախագահի խորհրդական Մուհամմադ Բահիր Հուրրամշադ

Իրանը օկուպացված տարածքների ազատագրման հարցում փորձ ունեցող երկիր է ու ու կարող է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիներ գտնել, - հայտարարել է Իրանի Նախագահի խորհրդական, մշակույթի և իսլամական կապերի Կազմակերպության նախարար Մուհամմադ Բահիր Հուրրամշադը:

«Իրանը մեծ փորձ ունի՝ ութամյա պատերազմ Իրաքի հետ, որը օկուպացրել էր մեր տարածքները ու պատերազմ հրահրել: Մենք պայքարեցինք ու ազատագրեցինք մեր հողերը»,- հայտարարել է Հուրրամշադը:

«Մյուս կողմից, Իրանը, որպես Ադրբեջանի ու Հայաստանի հարևան կարող է միջնորդ դառնալ ու հակամարտության լուծման ուղիներ գտնել: Մենք, որպես տարածաշրջանային երկիր կարող ենք շատ ավելի արդյունավետ լինել, քան ԵԱՀԿ Մինսկի Խումբըը, որի անդամների մեծ մասը գտնվում է տարածաշրշանինց հեռու և ծանոթ չէ առանձնահատկություններին: Մենք այս հարցում կարող ենք հասնել դրական արդյունքների»,- ավելացրել է Մ. Հուրրամշադը:

Ըստ Մ. Հուրրամշադի ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ-ը չի հասել շոշափելի արդյունքների և իր գործունեությունը «հավասարվում է զրոյի»:
Կատեգորիա: Միջազգային | Դիտումներ: 898 | Ավելացրեց: armenlur | - Վարկանիշ -: 0.0/0