Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 1 » Կա­ռա­վա­րու­թյան նվե­րը Նոր տա­րուն` ավե­լի դա­ժան կյանք հուն­վա­րի մե­կից
22:10
Կա­ռա­վա­րու­թյան նվե­րը Նոր տա­րուն` ավե­լի դա­ժան կյանք հուն­վա­րի մե­կից
 Դավիթ Հովհաննիսյան

2010թ-ի դեկ­տեմ­բե­րի 22-ին ըն­դուն­վել է օրենք, որի հա­մա­ձայն այս հուն­վա­րի մե­կից մենք դա­դա­րե­լու ենք վճա­րել եկամ­տա­հարկ ու պար­տա­դիր սո­ցի­ա­լա­կան ապա­հո­վագ­րու­թյան վճար և դրանց փո­խա­րի­նե­լու է եկամ­տա­յին հար­կը: Կա­ռա­վա­րու­թյու­նը հա­վաս­­տի­աց­նում է, որ իր այդ քայ­լով աշ­խա­տող­նե­րը ֆի­նան­սա­կան վնաս­ներ չեն կրի, իսկ գոր­ծա­տու­նե­րը եր­կու­սի փո­խա­րեն մեկ հաշ­վետ­- ­վու­թյուն կնե­ր­կա­յաց­նեն: Իսկ ի՞նչ է տե­ղի ու­նե­նա­լու իրա­կա­նում:

Եթե այ­սօր մինչև 80.000 դրամ աշ­խա­տա­վար­ձի դեպ­քում աշ­խա­տող­նե­րից գանձ­վում է հարկ­վող եկամ­տի 10%-ը, 80 հա­զա­րից մինչև 2 մի­լի­ոն աշ­խա­տա­վար­ձի դեպ­քում` 8.000 դրամ և 80 հա­զա­րը գե­րա­զան­ցող գու­մա­րի 20%-ը, իսկ 2 մի­լի­ոն դրա­մից ավե­լի­ի դեպ­քում` 392 հա­զար դրամ և 25%, ապա  այս փո­փո­խու­թյուն­նե­րի արդ­յուն­քում հուն­վա­րի մե­կից մինչև 120 հա­զար դրամ աշ­խա­տա­վար­ձի դեպ­քում վճա­րե­լու ենք հարկ­վող եկամ­տի 24.4 տո­կո­սը, իսկ 120 հա­զա­րից ավե­լի­ի դեպ­քում` 29.280 դրամ և 120 հա­զար դրա­մը գե­րա­զան­ցող գու­մա­րի 26 %-ը և սա այն դեպ­քում, երբ վե­րաց­վում  է նվա­զա­գույն ամ­սա­կան աշ­խա­տա­վար­ձի չա­փով աշ­խա­տո­ղի աշ­խա­տա­վար­ձից կա­տար­վող նվա­զե­ցու­մը և վեր­ջի­նիս հա­մա­խառն եկա­մու­տը են­թարկ­վում է հարկ­ման առանց որևէ նվա­զեց­ման: Փո­փո­խու­թյունն ավե­լի  ար­տա­հայ­տիչ պատ­կե­րաց­նե­լու հա­մար բա­վա­կան է բե­րել  մի քա­նի օրի­նակ. 50 հա­զար դրամ աշ­խա­տա­վար­ձի դեպ­քում այ­սօր­վա կար­գով աշ­խա­տո­ղից պահ­վող հար­կե­րը կազ­մում են 3.100 դրամ, հուն­վա­րի մե­կից այդ թի­վը կազ­մե­լու է 12.200 դրամ, 100 հա­զա­րի դեպ­քում այ­սօր­վա 9.720 դրա­մը դառ­նա­լու է 24.400 դրամ, իսկ 200 հա­զար աշ­խա­տա­վարձ ստա­ցող­նե­րը 30.300 դրա­մի փո­­խա­րեն վճա­րե­լու են 50.080 դրամ և այս­պես շա­րու­նակ: 

Բայց կա­ռա­վա­րու­թյու­նը որոշ­ել է փր­կել աշ­խա­տող­նե­րին այս հա­զա­րա­վոր դրամ­նե­րի վնաս­նե­րից և ամ­բողջ հար­վա­ծը ուղ­ղել բիզ­նե­սին: 2012թ-ի մա­յի­սի 31-ին ՀՀ կա­ռա­վա­րու­թյան կող­մից ըն­դուն­վել է մի հա­կա­­սահ­մա­նադ­րա­կան որոշ­ում, ըստ որի Եկամ­տա­յին հար­կի օրեն­քի ու­ժի մեջ մտ­նե­լուց  հե­տո վար­ձու աշ­խա­տո­ղին հար­կու­մից հե­տո վճար­վող աշ­խա­տա­վար­ձը չպետք է պա­կաս լի­նի 2012 թ-ին աշ­խա­տո­ղին վճար­ված մա­քուր աշ­խա­տա­վար­ձից: Սա նշա­նա­կում է, որ գոր­ծա­տու­նե­րը պետք է այն­քան բարձ­րաց­նեն ան­վա­նա­կան աշ­խա­տա­վար­ձը, որ փոխ­հա­տու­ցեն աշ­խա­տող­նե­րի կրած վնաս­նե­րը: Այս­պի­սով ստաց­վում է ձեռ­նար­կու­թյուն­նե­րը մի աշ­խա­տո­ղի հաշ­վով հա­զա­րա­վոր, որոշ դեպ­քե­րում մի քա­նի տասն­յակ հա­զար դրամ ավել գու­մար են ծախ­սե­լու աշ­խա­տա­վար­ձի վրա, սա­կայն դրա­նից մարդ­կանց եկա­մուտ­նե­րը չեն ավե­լա­նա­լու: Այս որոշ­ու­մը, որը հա­կա­սում է ՀՀ սահ­մա­նադ­րու­թյան 83.5 հոդ­վա­ծին, ըստ որի նման հար­ցե­րը սահ­ման­վում են մի­այն օրեն­քով և ոչ կա­ռա­վա­րու­թյան որոշ­ում­նե­րով, մի նոր ծանր հար­ված է հան­դի­սա­նա­լու փոքր և մի­ջին բիզ­նե­սի հա­մար: Առանց այդ էլ բիզ­նե­սը փա­կե­լու և երկ­րից հե­ռա­նա­լու մա­սին մտա­ծող ձեռ­նե­րեց­նե­րի հա­մար հար­կա­յին բե­ռի լրա­ցու­ցիչ ավե­լա­ցու­մը նոր խթան է հան­դի­սա­նա­լու այս երկ­րի հետ հույ­սը կորց­նե­լու և ար­տա­գաղ­թե­լու վերջ­նա­կան որոշ­ում ըն­դու­նե­լու հա­մար:  Բա­ցի այդ,  այս որոշ­ու­մը ամենևին չի երաշ­խա­վո­րում աշ­խա­տող­նե­րի եկա­մուտ­նե­րի պահ­պա­նու­մը` ըստ պաշ­տո­նա­կան վի­ճա­կագ­րու­թյան ար­դեն վեր­ջին ամս­վա մի­ջին ամ­սա­կան աշ­խա­տա­վար­ձը նա­խորդ ամս­վա հա­մե­մատ նվա­զել է. սա նշա­նա­կում է, որ որոշ գոր­ծա­տու­ներ որոշ­ել են այ­սօր­վա­նից կր­ճա­տել աշ­խա­տա­վար­ձե­րը, որ­պես­զի հուն­վա­րին բարձ­րաց­նեն ավե­լի քիչ չա­փով, արդ­­յուն­քում տու­ժե­լու են նաև մար­դիկ, որոնք այ­սօր մի կերպ են հայ­թայ­թում օր­վա սնն­դի գու­մա­րը. դա էլ չեն կա­րո­ղա­նա­լու ապա­հո­վել:

Կա­ռա­վա­րու­թյան բե­րած մի փաս­տարկն էլ այն է, թե թեթևաց­նե­լու են փոքր ֆիր­մա­նե­րի աշ­խա­տան­քը` եր­կու հաշ­վետ­վու­թյուն­նե­րը դարձ­նե­լով մե­կը: Այս­տեղ ևս իրա­կա­նու­թյու­նը ճիշտ հա­կա­ռակն է: Եթե եկամ­տա­հար­կի և սո­ցապվ­ճա­րի հաշ­վետ­վու­թյուն­նե­րը եռամս­յա­կա­յին էին, ապա եկամ­տա­յին հար­կի­նը` ամ­­սա­կան, ին­չը նշա­նա­կում է, որ տա­րե­կան ութ հաշ­վետ­վու­թյան փո­խա­րեն ներ­կա­յաց­վե­լու է ար­դեն տաս­ներ­կու­սը և ամեն մի աշ­խա­տո­ղի անու­նով առան­ձին, ին­չը դժ­վար թե գլուխ բեր­վի առանց մաս­նա­գի­տա­կան աջակ­ցու­թյան:

Այս­պի­սով, այս հուն­վա­րի մե­կից ու­ժի մեջ է մտ­նե­լու մի նոր «բա­րեշր­ջում», որի արդ­յուն­քում գոր­ծա­տու­նե­րը, և մաս­նա­վո­րա­պես փոքր և մի­ջին բիզ­նե­սը վճա­րե­լու են ավե­լի շատ հար­կեր, աշ­խա­տող­նե­րը ստա­նա­լու են ավե­լի ցածր աշ­խա­տա­վարձ, գոր­ծա­տու­նե­րը ստիպ­ված են լի­նե­լու կր­ճա­տե­լու իրենց աշ­խա­տա­կից­նե­րի քա­նա­կը կամ գրան­ցել ստ­վե­րում, ձեռ­նար­կություն­նե­րի մի մա­սը փակ­վե­լու է,  էլ ավե­լի է ահագ­նա­նա­լու ար­տա­գաղ­թի տեմ­պե­րը:
Կատեգորիա: Քաղաքական | Դիտումներ: 962 | Ավելացրեց: armenlur | - Վարկանիշ -: 0.0/0