Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 27 » Կարո՞ղ ա արտահերթ ընտրություններ լինեն
17:00
Կարո՞ղ ա արտահերթ ընտրություններ լինեն
 Yeva Adamyan

Այսօր վերելակում հանդիպեցի մեր շենքի լիազորին, ուշադիր նայեց դեմքիս ու ասաց.
- Եվա, ախր էս Լևոնն ի՞նչ արեց, է, ախր մեր հույսը նա էր, բա սենց ո՞նց կլինի, ինչի՞ չառաջադրեց իր թեկնածությունը...
Շատ շփոթված էր... Հարցրեցի.
- Էդ ի՞նչ է պատահել, սերժիկը փող չի՞ տվել, չլինի՞ թե էս ընտրություններին կաշառք չեք բաժանելու:
- Էէէ, Եվա ջան, պրծավ, լավ չեք անում...
Երբ դուրս էր գալիս վերելակից, մի պահ կանգ առավ, շրջվեց դեպի ինձ ու շշուկով հարցրեց.
- Եվա, բայց հաստատ Լևոնի մտքին մի բան կա. կարո՞ղ ա արտահերթ ընտրություններ լինեն...
- Կարող ա...
Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 910 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Եվա Ադամյան, Լևոն Տեր-Պետրոսյան | - Վարկանիշ -: 0.0/0