Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 1 » Կհատաձգվե՞ն ընտրությունները
02:11
Կհատաձգվե՞ն ընտրությունները


Հունվարի 31-ին, ժամը 9։31-ին Երեւանի Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում, կրակել են ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա: 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Աշոտ Կարապետյանը, Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը եւ 2 տասնյակից ավելի Ոստիկանության աշխատակիցներ: Տեղում են նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները` փրկարար ծառայության օպերատիվ վարչության պետ Արման Ցոլակյանի գլխավորությամբ: 

Иատարված մահափորձի փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր.Օր. 34-305 հոդվածի հատկանիշներով՝ (Պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ, որը կատարվել է նրա նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով):

Գործի քննության համար ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ընդգրկվել են ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները: Հետաքննությունը վարում է ԱԱԾ-ը: 



Ոստիկանները նշված հատվածում հայտնաբերել են կրակված հրազենի գնդակ: Գետնին ընկած է բանալիների տրցակ, որը, հավանաբար, Պ. Հայրիկյանինն է:

Ի դեպ, ըստ ՀՀ Սահմանադրության 52 հոդվածի, Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով։ Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը։

Փաստորեն, ըստ ընդունվաց պրոցեդուրայի, Հայրիկյանն առնվազն 15 օր պետք է բուժվի, ինչը Նախագահի թեկնածուի համար պետք է համարվի անհաղթահարելի խոչնդոտ և ըտ սահմանադրության 52-րդ հոդվածի, ընտրությունները հետաձգվելու են։

Կատեգորիա: Քաղաքական | Դիտումներ: 896 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Պարույր Հայրիկյան | - Վարկանիշ -: 0.0/0