Կոնգրեսի միակ խոստումը - 12 Հունվարի 2013 - Օրը կգա, բարին՝ հետը
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 12 » Կոնգրեսի միակ խոստումը
17:07
Կոնգրեսի միակ խոստումը
Կոնգրեսի միակ խոստումը պայքարը մինչև վերջ շարունակելն է


Ի դժբախտություն որոշ մարդկանց, 
 Պայքարը վարչախմբի դեմ և
Հայաստանում օրինականությունը վերականգնելու համար 
Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդությամբ շարունակվելու է





«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատեր, 
Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստ Արեգ Գևորգյանն իր էջում գրում է.

Չցանկանալով անդրադառնալ Նիկոլի երկարաշունչ հոդվածի ամբողջ բովանդակությանը, քանի որ այն իրենից ներկայացնում է խոհանոցային ինտրիգների ու բամբասանքների վրա հիմնված և, ամենայն հավանականությամբ, հենց նմանատիպ խոսակցություններին սնուցում տալու համար նախատեսված նյութ՝ կանդրադառնամ դրա վերջին պարբերությանը, որտեղ նա կոչ է անում ընդունել, թե Կոնգրեսը չի կատարել իր խոստումը և պետք է ամեն ինչ սկսել այսպես կոչված ground zero-ից: 

Հարկավոր է հիշել, որ հինգ տարիների ընթացքում Կոնգրեսին վարկաբեկելու համար Սերժ Սարգսյանին սպասարկող քարոզիչները օգտագործել են հենց վերը նշված միտքը, թե իբր Տեր-Պետրոսյնաը չի կատարում իր խոստումները: Այդ նախադասությունը օգտագործվում էր նաև մինչ Նիկոլի բանտից դուրս գալը: Ասում էին թե Տեր-Պետրոսյանը խոստացել է, որ քաղբանտարկյալները ազատ են արձակվելու, բայց նրանք դեռ նստած են: 

Ինչևէ, ես չգիտեմ թե Նիկոլը այս տարիների ընթացքում, մանավանդ վերջին ժամանակաշրջանում ում ինչ է խոստացել և ումից ինչի համար է ներողություն խնդրել, կամ պատրաստվում խնդրել, բայց ի տարբերություն իրեն Կոնգրեսը խոստումներ չի շռայլել: Կոնգրեսի միակ խոստումը դա պայքարը մինչև վերջ շարունակելու խոստումն է: Եվ Կոնգրեսը տեր է լինելու իր խոստմանը: 

Ի դժբախտություն որոշ մարդկանց, Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդությամբ Պայքարը վարչախմբի դեմ և Հայաստանում օրինականությունը վերականգնելու համար շարունակվելու է: Եվ ուզում է դա լինի ground zero-ից, թե ground minus-ից, միևնուն է հանգեցնելու է ժողովրդի հաղթանակին:
Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 369 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Արեգ Գևորգյան, ՀԱԿ | - Վարկանիշ -: 5.0/3