Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 27 » Կոնգրեսը ձախողեց Միշիկին
00:21
Կոնգրեսը ձախողեց Միշիկին


Ձախողվեց ևս մեկ միշիկական պրոյեկտ։ Ըստ այդ «պրոյեկտի» մարտի 1-ին պիտի լիներ զոհերի հիշատակին տուրք մատուցող երկու հանրահավաք՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։ 
Հայ Ազգային Կոնգրեսը վաղուց հայտարարել էր և օրենքով սահմանված ամենավաղ ժամկետում իրազեկել էր քաղաքապետարանին՝ հանրահավաք ու երթ անցկացնելու համար։ Հայ Ազգային Կոնգրեսը հիշատակի այդ հանրահավաքն ու երթը արել է ամեն տարի, դա նրա համար ավանդական միջոցառում է։ Բայց, խախտելով անգամ օրենքի պահանջը, նույն՝ Մարտի 1-ի տարելիցի հետ կապված հանրահավաքի արտոնություն տրվեց նաեւ «Ժառանգությանը»՝ Մյասնիկյանի հրապարակում, որտեղ պետք է գար Կոնգրեսի երթը։



Միայն Միշիկի եվրոուղեղով կարող էր նման սրբապիղծ ու արգահատելի միտք անցնել։ Պատկերացրեք. նույն առիթով երկու հանրահավաք, ինչպե՞ս են դրանց մասնակիցները հանդիպում միմյանց, գուցե փոխադարձ մեղադրանքներ, գուցե և ընդհարում... Եվ անմիջապես միշիկական լրատվամիջոցները կստանային լավագույն առիթը՝ ծաղրելու, ձեռ առնելու, նույնիսկ ընդդեմ այդ խայտառակության Մարտի 1-ի զոհերի հիշատակի պաշտպանի դիրքերում կանգնելու։ Այն, որ Փեսայի ուղեղով կարող էր նման արգահատելի միտք անցնել, ավելի քան բնական է. նա իր ԱՊԱՀՈՎ ապագայի մասին է մտածում։ Ինչո՞ւ է ստորացուցիչ ու խայտառակ այդ դերին համաձայնել «Ժառանգությունը»։ ՀՆԱՐԱՎՈ՞Ր է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իրականում ընդունել է մինչեւ 2018թ. ընդդմության առաջնորդ աշխատելու Սերժ Սարգսյանի առաջարկը։
Գրիգոր Բաղդասարյան

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 1399 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Սերժ Սարգսյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Գրիգոր Բաղդասարյան | - Վարկանիշ -: 5.0/3