Կուսակցությունների մեխանիկան - 8 Մայիսի 2013 - Օրը կգա, բարին՝ հետը
Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 8 » Կուսակցությունների մեխանիկան
20:40
Կուսակցությունների մեխանիկան
 
Արմեն ֆոն Գևորգյան

Մեկ շարքային կոնգրեականը կարող է գաղափարապես սնել 10 մարդու և պահել իր ազդեցության տակ։ Եվ դա դժվար չէ, քանի որ ոչ ստելու, ոչ կեղծելու, ոչ էլ ապակողմնորոշելու կարիք ունի. պարզապես իրերն անվանում է իր անուններով։ Արդյունքում 10 համակիրից ստանում են 2 կոնգրեսական։

Մեկ շարքային հանրապետական չի լինում, քանի որ երբ հանրապետականը մենակ է՝ հանրապետական չէ և «հանրապետական» բառը հայհոյանք է ընդունում։ Բայց... Համատիրության մեկ հանրապետականը կարող է իր շուրջ հավաքել 20 թուլա(մորթ) խուժան, կուսակցությունից ստանալ անսահմանափակ գումար, ոստիկանական աջակցություն՝ անպատժելիության երաշխիք և հազար մարդու ահաբեկել, կաշառել և հասցնել արտագաղթելու անհրաժեշտության...

Մեկ շարքային բարգավաճականը նախ պետք է հասկանա, թե ինքն անձամբ կուսակցության մեջ է հանուն երկրի բարգավաճմա՞ն, թե ի՞ր շահերի համար և հետո պիտի կողմնորոշվի, թե ինքը կուսակցությունում Ծառուկյանի՞ ազդեցության թևում է, Սերժ Սարգսյանի՞, թե Քոչարյանի...

Մեկ շարքային դաշնակցականը սիրում է իր պապերի երկիրը՝ երբեմն գիտակցելով, որ իր պապերի երկիրը նաև Հայաստանի Հանրապետությունն է։

Մեկ շարքային ժառանգականը օյին չէ, իսկ 10 ժառանգականներով արդեն՝ ֆլեշ-մոբ։

Մեկ շարքային օրինացը պետք է պայքարի փոքրամասնություն չլինելու կաղապարի դեմ և դա անվերջանալի գործընթաց է։


Կատեգորիա: Կես կատակ, կես լուրջ | Դիտումներ: 414 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Արմեն ֆոն Գևորգյան | - Վարկանիշ -: 0.0/0