Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 6 » Լեւոն Զուրաբյանը անվավեր է դարձնելու քվեաթերթիկը
15:38
Լեւոն Զուրաբյանը անվավեր է դարձնելու քվեաթերթիկը
Լևոն Զուրաբյանի քվեաթերթիկին գրված է լինելու 
«Լևոն Տեր-Պետրոսյան»



Պատասխանելով Yerkir.am-ի «Ինչպե՞ս է քվեարկելու ՀԱԿ-ի ընտրազանգվածը» հարցին, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն ասել է.
 

- ՀԱԿ-ի ընտրազանգվածը հիմնականում հասկանում է, որ այս ընտրությունները ֆարս են, եւ հենց նման մոտեցում էլ ունի այս ընտրությունների նկատմամբ: Կարծում եմ, որ ինչ-որ մի մասը պարզապես չի գնա ընտրությունների, իսկ մի մասն էլ կգնա եւ անվավեր կդարձնի քվեաթերթիկը:
 
«Դուք է՞լ եք անվավեր դարձնելու» հարցին պատախանել է.

- Այո, ես գնալու եմ ընտրության եւ անվավեր եմ դարձնելու իմ քվեաթերթիկը՝ ի նշան բողոքի: Իրենց ֆարսին պատասխանելու եմ իմ ֆարսով: Ես կարող եմ իմ քվեաթերթիկի վրա գրել Լեւոն Տեր-Պետրոսյանի անունը: Որովհետեւ կարծում եմ, որ եթե նորմալ ընտրություններ լինեին Լեւոն Տեր-Պետրոսյանը հավասարը չէր ունենա եւ, անկախ տարիքից կամ այլ հանգամանքներից, պետք է հաղթեր այս ընտրություններում եւ կհաղթեր:

Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 939 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Լևոն Տեր-Պետրոսյան, Լևոն Զուրաբյան | - Վարկանիշ -: 5.0/1