Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 6 » Լիբիա
12:32
Լիբիա
Կադաֆիի որդու դատավարությունը տեղի կունենա հունվարին


Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի  որդու՝ Սեյֆ  ալ-Իսլամի դատավարությունը տեղի կունենա առաջիկա ամսում, շաբաթ օրն այս մասին հայտնեց Լիբիայի արդարադատության նախարար Սալեհ Էլմիր Ղանին,- հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Սեյֆ ալ-Իսլամի, ինչպես նաև Լիբիայի նախկին վարչապետ Ալ-Բաղդադի ալ-Մահմուդի և Քադաֆիի ռեժիմի հետախուզության նախկին պետ Աբդուլահ Ալ-Սանուսիի դատավարությունը կսկսվի անմիջապես հետաքննության ավարտից հետո, որն ակնկալվում է մոտակա ամսում,- հայտարարել է Սալեհ Ղանին լիբիական պետական հեռուստաալիքով։
Կատեգորիա: Միջազգային | Դիտումներ: 907 | Ավելացրեց: armenlur | - Վարկանիշ -: 0.0/0