Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 6 » Լրատվական դաշտի խաղերը
05:09
Լրատվական դաշտի խաղերը

      «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատեր 
        Հայկ Ավետիսյան
      ն իր էջում գրում է.



      ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

      Պետության ներկայիս գլուխներն էս հեռուստատեսության ու առհասարակ ամբողջ լրատվական դաշտում մի խաղ են խաղում: Ես՝ հասարակ սենց շարքային քաղաքացիս, իմ համոզմունքը կարտահայտեմ էդ խաղի վերաբերյալ.

      Հարգելի հեռուստաընկերություններ, լրատվամիջոցներ, լրագրողներ, խմբագիրներ և այլն, կհավատաք՝ ապրեք, չեք հավատա՝ да-лáдно:

      Ուրեմն ժուկով ժամանակով ձեզ Ռոբը լավ ճզմում էր. պատին էր դեմ տվել ու չէր թողնում մի բան ձեր ուզածով ասեիք կամ գրեիք: Ոտքի կանգնեցինՔ մենք՝ հա, ես նույնպես: Ինքս իմ հնարավորությունների չափով պայքարել եմ ձեր ազատության համար: Չխոսեմ նրա մասին, որ մեզ բացարձակ մոռացաք: Էդ՝ հեչ: Նրա համար չենք պայքարել, որ օրուգիշեր մեր մասին նստեք մտածեք, գրեք կամ մեզնով ուղղորդվեք: Ազատ եղեք, արեք, ինչ կուզեք, Աստված ձեզ հետ, բայց...

      Երբ եկավ Սերժը (հեքիաթ չեմ պատմում հա, ոչ էլ՝ անեկդոտ... կամ եթե կսկսեք մտածել՝ «լյավ դե հա, դա մենք գիտենք» կամ «էս ո՞վ ա, որ սրա գրածն էլ կարդանք», դուք գիտեք. չէր ասի ձեր «սիրելի» Լֆիկը՝ «պապայի արև», դուք, ձեր կարծիքը):

      Ուրեմն ձեզ էսօր ազատություն ա տվել Սերժիկ ձյաձյան: Ու ձեր շարքերում բավականին շատ մարդիկ են տեղ գտել՝ դերասաններ-մերասաններ և այլն, ում ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանը «մոռացել է» արժանացնել «մեծատառով հատուկ, մյուսներից տարբերվող մարդ» պատվոգրերի ու մեդալների: Էդ մարդիկ է՜ն ժամանակներից ինչ ասես՝ չեն ասում Տեր-Պետրոսյանի հասցեին ու չեն էլ խոչընդոտվել: Ով դարձավ դեմագոգ ու Լևոնին «քոռ» ասելով՝ սկսեց տուն պահել, ով եկավ հասավ նրան, որ իր թատերական կարիերան թողել, կախվել է Տեր-Պետրոսյանի՝ էլ չասեմ՝ ինչերից, ինչ է՝ մի կտոր հաց հասցնի տանեցիներին... ինչևէ:

      Չգիտեմ՝ գրագետ գրե՞մ, թե՞ ձեր սիրելի Լֆիկի ու Սաշիկի լեզվով շարունակեմ, որ մի քիչ կարդաք, հասկանաք, բայց էսպիսի մի իրավիճակ է ստեղծվել: Ուրեմն մենք, այդ թվում նաև ես, բնականաբար, միշտ պատրաստ ենք եղել ձեր ազատ խոսքի իրավունքի համար պայքարել, քանզի ձեր ազատ խոսքը մեր ազատությունն է: Բայց Սերժիկ ձյաձյան ձեզ գցել ա մի սարդոստայնի մեջ: Հիմա դուք պատրանքի ազդեցության տակ եք ու ձեզ թվում է, թե դուք ազատ եք: Բայց որ մի քիչ աչքերդ բացեք, կհասկանաք՝ ինչ ա կատարվում: Դուք ազատ արտահայտվում եք բոլորի մասին, թե՛ Տեր-Պետրոսյանի, թե՛ նույնիսկ ՀՀԿ-մշտական հաճախորդների, թե հենց իր՝ Շարմազանովի, բայց որ մի քիչ խորը մտածեք, կհասկանաք, որ պլոճիկներդ չի հերիքում Սերժիկ ձյաձյայի, Միշիկ-փեսայի ու Սաշիկ-ապոր մասին մի բառ գրեք կամ ասեք. կթռնեն դեմքերիդ (մեղմ ասած): Ուրեմն դրանով դուք ու մենք ընդհարվում ենք ու դուք դառնում եք Սերժիկի պատանդները՝ սեփական ծառաները՝ ամբողջությամբ: Որովհետև եթե Սերժիկը վաղը որոշեց ձեզ ծռի մի կողմի վրա, որ կողմի վրա դուք պատահաբար չուզեցաք՝ թեկուզ ձեր անձնական շահերից ելնելով, դուք սկսելու եք ըմբոստանալ՝ սպասելով, որ ձեր սիրելի քաղաքացիները կսկսեն պայքարել ձեր ազատության համար, բայց, ավաղ, քանզի դուք արդեն էդ քաղաքացու տանձի պոչին էլ չեք լինի: Լավ մտածեք սրա մասին: Ու սա հաթաթա չի: Պարզապես հիշեցնում եմ ձեզ ջունգլիի օրենքը: Ուշքի եկեք: Ու որքան շուտ, այնքան լավ բոլորիս համար:

      Հարգանքներով:

      Հ.Գ. Օգտագործված ժարգոնային բառերիս, ուղղագրական ու կետադրական սխալներիս համար էլ կներեք. ես ձեր ժամանակը չունեմ:
Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 894 | Ավելացրեց: armenlur | - Վարկանիշ -: 0.0/0