Մահ և հացադուլ - 10 Մարտի 2013 - Օրը կգա, բարին՝ հետը
Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 10 » Մահ և հացադուլ
22:19
Մահ և հացադուլ

Իզաբելլա Սագսյան
Հերթական տեքստ հացադուլի մասին
22 февраля 2013 г. в 13:51 

Հիմա, երբ Անդրիասը դադարեցրել է հացադուլը և ուրիշ մեկը դեռ չի հայտարարել նորի մասին, հանգիստ խղճով կարող եմ խոսել իմ «փափագած» թեմայից՝ ինչպես որ սիրում են նշել իմ ընկերները։ Չեմ կարող չխոսել, քանի որ գաղափարական պայքարի այս ազնիվ ու մեծագույն նվիրում պահանջվող մեթոդը մեզանում անկշիռ մանրադրամի է վերածվել։
 
Նախ, այսպես կոչված պահանջները, որոնք ներկայացվում են մեր հացադուլավորների կողմից, ծայրահեղ անիմաստ բնույթ են կրում։ Ի՞նչ է նշանակում «Հայաստան» կամ «Վերջ շինծու ընտրություններին»։ Անձամբ ինձ դրանք հիշեցնում են իմաստազրկված լոզունգներ օրինակ՝ «Слава КПСС», մեկ էլ վատ շարադրված դրամաշնորհային առաջարկներ, որոք 20,000 ԱՄՆ դոլարով խոստանում են վերջ տալ աղքատությանը Հայաստանում։ Պահանջը պիտի հստակ լինի, հասանելի, իրականանալի։ Օրինակ հանրահայտ սովետական դիսիդետներ Սախարովը և Մարչենկոն, որոնք հարյուրավոր (sic!) օրեր են անցկացերել հացադուլների մեջ պահանջում էին շատ կոնկրետ բան՝ քաղաքական բանտարկյալերի ազատ արձակում։ Տարբերությունը զգում եք, չէ՞։
 
Հաջորդը. ըստ էության, հացադուլը ծայրագույն մեթոդ է, պայքարելու վերջին հնարավորություն, երբ այլ մեթոդները պարզապես անհասանելի են։ Գրեթե բոլոր հանրահայտ հացադուները (Իռալադիա, ԽՍՀՄ, Կուբա) տեղի են ունեցել բանտերում՝ մի վայրում, որտեղ պայքարի այլ մեթոդներն ուղղակի անհասանելի ու անհնարին են։ Անձամբ ես կարծում եմ, որ բանտերում հացադուլի հետևանքով մահացած քաղբանտարկյալների հիշատակի հանդեպ առնվազն անպատկառություն է հասադուլի այնպիսի տեսակը, երբ հացադուլավորը տուն է գնում լողանալու կամ հացադուլից դուրս է գալիս զավակի ծննդյան օրը նշելու պարտվակով։ Անհարիր եմ համարում պայքարի տարաբնույթ մեդոթները արհամարող, երկարատև պայքարի անընդունակ մարդկանց` նման մեթոդով դիվիդենդներ շահելու այս ձևը։
 
Եվ ամենակարևորը, հացադուլը սկզբունքային, մարդուն հասանելի ծայրաստիճան խիզախության մի ակտ է։ Մի գործողություն, որին իրականացնելիս անձը քաջ գիտակցում է, որ հացադուլի մեկ ծայրում պահանջների կատարումն է, իսկ մյուս ծայրում՝ մահը։ Ինձ մեղադրում են անգութության ու ծայրահեղականության, անգամ արմատականության մեջ, բայց ես, միևնույնն է` մնում եմ իմ կարծիքին։ Եթե վստահ չես, որ ունակ ես նման քայլի, շատ քչերն են ունակ, մի գնա այս ճանապարհով, ձայնդ տեղ հասցնելու ա՛յլ ուղիներ գտիր։ Միանձյնա, ամենօրյա, երկարատև պիկետներ արա, նստացույցներ, քայլարշավներ, պետիցիաներ, միտինգներ,պերֆորմանսներ... մարդկությունը պայքարի հազարավոր մեթոդներ գիտի, բայց պետք չէ ձևական ու անիմաստ հացադուլիկներով արժեզրկել, նսեմացնել, փոքրացնել հացադուլի հետևանքով զոհված, սկզբունքների համար ամեն տեսակի զրկանքներ կրած մարդկանց վաստակը։ Պետք չէ նենգափոխել գաղափարը, դա ոչ ոքի պատիվ չի բերում։ 


Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 681 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Իզաբելա Սարգսյան | - Վարկանիշ -: 0.0/0