Մակեյանը «պեչատը» չի տա... - 24 Հունվարի 2013 - Օրը կգա, բարին՝ հետը
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 24 » Մակեյանը «պեչատը» չի տա...
15:21
Մակեյանը «պեչատը» չի տա...

«Ժողովրդական Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Ղուկաս Մեհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Որ մի բանականություն ունեցող մարդ, ով հայտարարում է թե 15 տարի պայքարում է հանրապետությունում ժողովրդավարություն հաստատելու, սահմանադրական կարգը վերականգնելու համար ու այդ պատճառով մշտապես պահանջել է երկրի նախագահներ՝ Ռ.Քոչարյանի, այնուհետեւ Ս.Սարգսյանի հրաժարականը, մի ակնթարդում, կարող է փոխակերպվել ու այլալվել, միայն նրա համար, որ իր 15 տարվա գործընկերները՝ ովքեր ամեն հարցում աջակցել են իրեն, մեղմել իր անբավարար կրթական մակարդակն ու փորձել օգնել գքաղաքակիրթ շրջանակներում գործելու, հիմնավորել են, որ կուսակցության նախագահի գործունեության արդյունքում կուսակցությունը կորցրել է ամեն ինչ եւ հայտնվել փողոցում, որ կուսակցությանն անհրաժեշտ են նոր ուժեր, նոր նախագահ՝ անմիջապես նրա կողմից համարվել են ՀԱԿ-ից ու այլ անձերի կողմից ղեկավարվողներ, ովքեր ուզում են կուսակցությունը քայքայել ներսից ու ՊԵՐԵՎԱՐՈՏ անել: Հիմա էլ, այս տխհահռչակ ժողովրդավարը՝ կուսակցության «պեչատը» իր ձեռից խլելու վախից սարսափած, օրեկան 5-10 ասուլիս ու հարցազրույց է հրավիրում, որ ինքը համագումարով է ընտրված, եւ առանց հանագումարի, ոչ մեկին «պեչատ» չի տա: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ բարձրացված հարցը ոչ թե համագումարի քննարկման հարց է, այլ նրա՝ կուսակցության ղեկավարի, պաշտոնում մնալու բարոյական խնդիր»:
Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 403 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: ներքաղաքական, Մակեյան, Ղուկաս Մեհրաբյան | - Վարկանիշ -: 5.0/1