Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 23 » Մարտի 1-ի նոր ուրացողներին
02:09
Մարտի 1-ի նոր ուրացողներին
Արմեն ֆոն Գևորգյան

‎2008-ի շարժման ուրացումն ինքնին մարտի 1-ի ուրացում է՝ իր բոլոր անցանկալի հետևություններով։

Գայանե Ղազարյան

Հրապարակի բոլոր լիդեր-տուրիստները պարտավոր են հիշել, որ իրենց կենսագրությունը Հրապարակում հաճախ շատ ավելի կարճ է՛ կամ կարո՛ղ է շատ ավելի կարճ լինել, քան էնտեղ կանգնածներից շատերինը:

Հրապարակի բոլոր լիդեր-տուրիստները պարտավոր են հիշել, որ Հրապարակը ՄԻՇՏ կա, իսկ իրենք ընդամենը նրա կողմից նշանակված լիդերներ են, բայց միևնույն ժամանակ տուրիստներ, ովքեր կգան ու կգնան, իսկ հրապարակը ԿԱ ու ԿՄՆԱ այնքան, մինչև կհասնի իր նպատակին:

Հրապարակի բոլոր լիդեր-տուրիստները պարտավոր են հիշել, որ նրանք, ովքեր Հրապարակի առաջադրած նպատակները թողած, պայքարի թիրախ են դարձրել Հրապարակի նախորդ կամ հաջորդ լիդեր-տուրիստներին, իրենց կենսագրությունն ավարտել են Հանրային խորհրդի նախագահի աթոռի պես մի ախքանոցում՝ Հրապարակին դեմ, Հրապարակի ոչնչացմամբ հրճվող... ողորմելի կարգավիճակում:

Հիշեք սա:


Դավիթ Մաթևոսյան

«Ես Աբելի պահակը չեմ»... Կայացումը ուրացումից չի կարող սկսել։ Ուրացումով սկսած կայացումը ուրացումների շղթա է սհանձազերծելու՝ մնաք զարմացած։ Ուրացումը մի բան կարող է կայացնել Հայաստանում՝ ուրացման, դավաճանության ինստիտուտը։ Էսօր համախմբվում ենք ընդդեմ կեղծիքի, հանուն մեր ձայնի՝ հրաշալի է, ուրացումով սկսվածի շուրջ մի համախմբվեք՝ նախքան իր տապալվելը՝ ձեզ է տապալելու, նախքան իր սատակելը՝ ձեզ սպանել կտա։ Եթե պատմություն ենք ջնջում՝ և չեն եղել իբրև թե չկայացած, անարդար ընտրություններով Հայաստանի Հանրապետության ընտրյալ՝ 1990-ի խորհրդարանը, 1991-ի ընտրյալ ՀՀ Նախագահը, ապա երկրի ոչ լեգիտիմության հարց է բարձրանալու, Արցախի ոչ լեգիտիմության՝ դավաճանելու ենք մեր հաղթանակին, մեր հավտամքին, մեր խղճին... ԱՀԱ առաջին «ծիծառները» ուրացման, ահա բուն նպատակը՝ ընտրյալ առաջնորդի այս վարքի՝ Ուրացում, որ լեգիտիմացում, հանձնում, բարոյալքում և...այդպիսով՝ կայացում։ Հիշեք այս ասածս՝ առնվազն փորձ է արվելու։

ՀԻՇԵՆՔ՝ 2011 թվական, մարտի 21, «Ծոմ»-ի պահանջները

    1. Ժողովրդին իշխանություն,
    2. Ոչ կուսակցապետությանը,
    3. Ժողովուրդն է երկրի տերը,
    4. Ձայն բազմաց, ձայն Աստծո,
    5. Ազատ հրապարակ, ազատ քաղաքացի, ազատ երկիր,
    6. Ազատ քաղաքացի, անվտանգ պետություն,
    7. Հայ երիտասարդին արժանապատիվ ապագա,
    8. Ժողովրդին աշխատանք,
    9. SOS Հայաստանը հայաթափվում է,
    10. Ոչ անարդարությանը, աղքատությանը և արտագաղթին
    11. Վերջ իշխող կոռուպցիային
    12. Ուժը բարոյականության մեջ է նաև
    13. Ոչ արձանագրություններին, այո հայրենիքին
    14. Արցախին ճանաչում,
    15. Այն հրաշք երկիրը, որ մերն է և մերն է լինելու՝ Հայաստան:

«Սրանց մեջ տեղավորվում է մեր քաղաքացիական ակնկալիքը, ճանապարհը և ապագան»,– հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը:


Գայանե Ղազարյան

Լևոնն եկավ ասեց, ես նախկին ընտրված նախագահների ժառանգորդն եմ, իրանց պայքարի ժառանգորդն եմ, իրանց գործի ժառանգորդն եմ ու պիտի հասցնեմ հաղթանակի:
Րաֆֆին արդեն 4 օր ա պնդում ա, որ կապ չունի նախկին ամբողջ ընդդիմադիր պայքարի հետ: Հանրահավաքի ելույթներում դաշնակների կողմից հնչում ա, թե «վերջապես առաջին անգամ» ոտքի կանցնեց ժողովուրդը, իսկ հենց նոր եթերով էլ Րաֆֆին հերթական անգամ ցնցում ա, որ 88-ից էս կողմ երբեք էսպիսի ոգի չի եղել: Ես իհարկե, կբացատրեի ինչ ու ինչքան շատ բան ա սա նշանակում, բայց անկեղծ ասած ինքս ինձ խոստում եմ տվել «քաղաքական» վերլուծություններով չզբաղվել, ամեն կերպ աջակցել ԺՈՂՈՎՐԴԻՆ ու հերթակա՛ն համախմբանը, դրա համար կնշեմ միայն էն, ինչ էս օրերին արդեն խեղդում ա ինձ. ՈՎ ՈՐ ԿՎԻՐԱՎՈՐԻ էս հասարակության 25 տարի տևող պայքարը, էս հասարակության անկոտրում կամքը, որը գնում ու ԱՄԵՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆՆ ասում ա իրա չե՛-ն բռնապետությանը, ամեն ընտրությունից հետո մոբիլիզացվում ա ՑԱՆԿԱՑԱԾԻ շուրջ՝ անկախ քաղաքական նախապատվություններից, կրում ա զրկանքներ, կրում ճնշումներ, կրում «կոլցո օպերացիա» 2004-ի ապրիլի 12-ին, 2005-ին բարձրացնում ուսանողական բողոքի հսկա ալիք ու ինքնաբուխ ղեկավարվում ու հասնում հաջողության, 2008-ից կրում ա սպանդ ու տալիս 10 զոհ, հարյուրավոր վիրավորներ, հազարավոր հալածյալներ... չի հուսահատվում ու էլի՛ էսօր ՆՈՐԻՑ գալիս ու կանգնում ա հրապարակում!!!! ԱՅ ԷՍ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ վիրավորողը իրան ապերախտ ա պահում ԱՅ ԷՍ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ առջև, որը էսօ՛ր կանգնա՛ծ ա Հրապարակու՛մ, ինչպե՛ս մի՛շտ!!!!! Ո՛Չ ՈՔ իրավունք չունի նսեմացնել էս հասարակության անդադար, մի վայրկյան չկանգնող ընդդիմադիր պայքարը բռնապետության ու կեղծիքների դեմ!!! Ինքնահաստատվեք իշխանության՝ ձեր քաղաքական հակառակորդի վրա, ՈՉ ԵՐԲԵՔ պայքարող հասարակության, որը միշտ նույնն ա, միշտ Հրապարակում, միշտ պատրաստ պայքարելու: Լիդերները փոխվում են, իսկ հասարակությունը մնում ա Հրապարակում: Ու ՈՉ ՈՔ իրավունք չունի ինքնահաստատվել էդ հասարակության վրա: Ուշքի եկեք ու մի տրորեք պայքարող քաղաքացու ինքնասիրությունը, դա անբարոյականություն ա!!! Թեպետ ինձ խոսք էի տվել ոչինչ չասել էս բողոքի ալիքի մասին, որովհետև էնտեղ հասարակությունն ա կանգնած, ինչպես միշտ, բայց հենց էդ հասարակությանը ես թույլ չեմ տա վիրավորել փոքրոգի ինքնահաստատումների հանուն: Ուշքի՛ եկեք ու վե՛րջ տվեք թքել էս հասարակության ընդդիմադիր պայքարի պատմության վրա: Ձեր առջև իշխանություն կա՝ ձեզնից իշխանություն գողացած, թքեք դրա՛ վրա: Իսկ հասարակության պայքարի պատմությունը էս հասարակության նվերն ա Ձեզ՝ ՁԵ՛Ր հարթակն ա, որով պիտի տե՛ր կանգնեք հասարակության ՁԵ՛Զ տրված քվեին: Ուշքի եկեք:



Դավիթ Գևորգյան

Բաց նամակ ՀՀ նորընտիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին

Պարոն Հովհաննիսյան բոլորի համար էլ պարզ է, որ փետրվարի 18-ին հայ ժողովուրդը ոչ է ասել ՀՀ ներկայիս իշխանություններին իր քվեն տալով Ձեզ: Ռեժիմը սովորության համաձայն հնարավոր բոլոր տարբերակներով կեղծեց նախագահական ընտրությունների արդյունքները: Եվ արդեն մի քանի օր շարունակվող բազմահազարանոց հանրահավաքները այս ամենի տրամաբանակն պատասխանն է ժողովրդի կողմից:
Հիմա առավել քան երբևէ ժողովուրդի վիճակը ծանր է և ժողովուրդը դժգոհ է, չեմ վախենա ասել, դժգոհ է առավել քան երբևէ` 1991 թվականից ի վեր: Կարծում եմ բոլորի համար էլ հասկանալի է, որ իշխանությունը ժողովրդին վերադարձնելու միակ տարբերակը «փողոցային» հուժկու պայքարն է: ժողովուրդը կրկին փողոց է դուրս եկել և իրավունք չկա հիմա սխալներ անելու ու անձնականը` ազգայինից վեր դասելու: Ես ինքս Ձեզ չեմ հակարել, որպես քաղաքական գործիչ, բայց հարգել եմ Ձեզ` Ձեր հայրենասիրության համար: Հիմա Ազատության հրապարակի հարթակում կանգնած են քաղաքական տարբեր հայացքներ ունեցող մարդիկ: Խնդիրը մեկն է. պետք է ժողովրդին վերադարձնել իշխանությունը: Իսկ այս սրբազան գործում առաջին քայլը, որ պետք է անել` դա հայ ժողովրդի ապագայով մտահոգված, քաղաքացու իրավունքի համար պայքարող բոլոր քաղաքական ուժերի, կազմակերպությունների ու անհատների միավորումն է: Սակայն Դուք զարմանալիորեն լռում եք 2008-ի դեպքերի, արդեն 5 տարի շարունակվող համաժողովրդական շարժման մասին: Մոռանում եք նշել, որ 2008-ին էլ նախագահ էր ընտրվել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Բոլոր ուժերին և անհատներին պետք է միավորել անձամբ հանդիպելով, այլ ոչ թե ուղղակի հրավիրելով: Ճիշտ այնպես, ինչպես Դուք դա արեցիք ՀՅԴ-ի դեպքում: 
Խնդրում եմ որպես ՀՀ քաղաքացի գնացեք ընդառաջ` 2008-ից մինչ այսօր շարունակվող շարժման, ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ, Լևոն Տեր-Պետրոսյանին: Եկեք անցյալում թողնենք այն ամենը ինչ եղել է անցյալում: Դուք լավ գիտեք, որ Նախագահի գալով շարժումը միայն ավելի հզոր կդառնա: Միավորեք շարժման մեջ բոլորին` Ժառանգություն, Դաշնակցություն, ՀԱԿ և բոլոր հասարակական կազմակերպություններին ու անհատներին: Միավորեք հայ ժողավրդին և հաղթանակը անխուսափելի է: Արեք դա և դարձեք հայ ժողովրդի հերոսներից մեկը: Թող իշխանափոխություն լինի ու այդ ժամանակ թող բացահայտվի ամեն ինչ: Այդ ժամանակ բացեք բոլոր արխիվները ժողովրդի առաջ ու իրականությունը ցույց տվեք մարդկանց, թող այդ ժամանակ պատասխան տան բոլորը ու ամեն մեկը ստանա իրեն հասանելիքը: 1991-ից մինչը այսօր բոլոր պաշտոնյաները` ամենցածր օղակներից մինչև նախագահ թող ստանա իրեն հասանելիքը` հանցագործները բանտում հայտնվեն, հերոսները` հերոսանան:

ՀՀ ազատ ու անկախ քաղաքացի

Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 1144 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Արմեն ֆոն Գևորգյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Մարտի 1, Դավիթ Մաթևոսյան, Գայանե Ղազարյան | - Վարկանիշ -: 5.0/2