Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 10 » Մեզ իշխում են դավաճանները
20:17
Մեզ իշխում են դավաճանները

Երջանիկ Աբգարյան

Բոլոր հիմքերը կան պնդելու, որ հատկապես 5-րդ դարից սկսած հայերի ազատագրական բոլոր ճիգերը ձախողվել են ոչ թե օտար ուժերի ռազմական գերազանցության՝ թվաքանակով, զինվածությամբ, վարժվածությամբ եւ մարտական ոգով, այլ առաջնահերթորեն հենց հայերի վերնախավում գտնվող ծախու տարրերի դավաճանության պատրաստակամության հետեւանքով: Այս հանգամանքը երբեք չի եղել հայ հասարակության ուսումնասիրության առարկան: Ափսոս, մեր հարեւաններն ու այլազգիները դա կատարել են եւ հանգել այն եզրակացության, որ հայերին կարելի է պարտության մատնել նրանց մեջ ունեցվածքային վեճեր եւ բախումներ առաջացնելով, նրանց մեծ եկամուտներով պաշտոններ խոստանալով, կամ ուղղակի՝ կաշառելով: Սա նշանակում է, որ հայերի ուղղությամբ գործ ձեռնարկելիս օտարների հաշվարկը առաջնահերթորեն հենվում է հայերի վերնախավի ավանդական արտառոց ԸՆՉԱՔԱՂՑՈՒԹՅԱՆ վրա: Ցավալի է արձանագրել, որ այս անգամ էլ մեր սկզբնական հաղթանակների արժեքը նորից զրոյանալու միտում ունի հենց դրա հետեւանքով: Մեր վրա արդեն 15 տարի է իշխում են դավաճանները:


Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 981 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Երջանիկ Աբգարյան | - Վարկանիշ -: 0.0/0