Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 28 » Մոզին քաղաքապե՞տ
01:22
Մոզին քաղաքապե՞տ


Երջո պապու Մոզին (նկարում) Երևանի քաղաքապետ դառնալու երկու իրական հնարավորություն ունի.

Հնարավորություն 1. Երջո պապու Մոզին թեկնածությունը դնում է Հանրապետական կուսակցության կողմից՝ անձամբ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Բոլոր թաղապետարանները, թաղապետարանին կից համատիրությունները, համատիրությունների վերելակի, աղբի, ջրի, հոսանքի փող հավաքողները, դպրոցների ու մանկապարտեզների ուսուցիչներն ու դաստիարակները, պետական և օլիգարխների հիմնակությունների աշխատակիցները միաձայն, անխոս ու հուշիկ կաշխատեն Մոզու համար։ Իսկ ընտրությունների օրը Վովա Գասպարյանը, Տիգրան Մուկուչյանը, թաղային կրիմինալը, պետանվտանգության աշխատակիցները կապահովեն Մոզու ընտրվելը։ 

Ով կասկածում է այս հնարավորությանը, ուրեմն նա վերջին 15 տարում բացակայել է Հայաստանից։

Հնարավորություն 2. Երջո պապու Մոզին դնում է թեկնածությունը Հանրապետական կուսակցության թեկնածուի դեմ, բայց ընտրություններն անցնում են արդար ու թափանցիկ։

Ով կասկածում է այս հնարավորությանը, ուրեմն նա վերջին 15 տարում բացակայել է Հայաստանից։

Արմեն ֆոն Գևորգյան

Կատեգորիա: Կես կատակ, կես լուրջ | Դիտումներ: 1264 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Արմեն ֆոն Գևորգյան | - Վարկանիշ -: 0.0/0