Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 19 » Նախագահ լինելու հանգամանքը
10:56
Նախագահ լինելու հանգամանքը


Այժմ Ֆրանկֆուրտում ուսանող Մարիամ Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ես այնքան բարձր եմ գնահատում Սասուն Միքայելյանի հսկայական վաստակը Հայաստանի անկախության վերականգնման եւ Արցախի ազատագրման գործում, որ ինձ թույլ չեմ տա մեկնաբանել նրա հոդվածը... Հարկի թե անհարկի, միեւնույն է, այդ կշտամբանքներն ամենեւին չեն փոխի իմ գնահատանքն ու ամենահարգալից վերաբերմունքը մեր ազգի հերոսներից մեկի նկատմամբ»

Որքան էլ որ էս բորենիները հարձակվեն մեզ վրա, մեր ներվերն ու առողջությունը քայքայեն , մեր Նախագահի մեկ տողը բավարար է, որ նախ բոլոր հաչոցները կտրվեն և որ մեր սիրտը տեղն ընկնի: Հասկացե՛ք վերջապես, թե ինչու ենք մենք անվերապահորեն վստահում Նախագահին… Որովհետև մեր Նախագահը մինչև վերջ նվիրված է մեզ` հայ ժողովրդին…Միայն ժողովրդին անվերապահորեն նվիրված ԱԶԳԻ ՀԱՅՐԸ կարող է հեշտությամբ մի կողմ դնել «նախագահ լինելու հանգամանքը» և նման պատասխան տալ, դրանով իսկ ցույց տալով, թե ինչպիսին է լինում իրական ԱՌԱՋՆՈՐԴԸ: 

Մի կարևոր բան էլ է պետք գիտակցել. Ո՛չ ձեր խորհրդավոր լռությունն է ի զորու մոռացության մատնել Լևոն Տեր-Պետրոսյանին, ո՛չ էլ ձեր անդադար հիստերիկ հաչոցները կարող են վարկաբեկել նրան: 
Որքան հասանելի է նա մեզ համար, հազարապատիկ ավելի անհասանելի է նա շահամոլ, անողնաշար սողունների համար: 

Էնպես որ շարունակե՛ք ձեզ կտրտել և ինքներդ ձեզ վարկաբեկե՛ք, եթե իհարկե դեռ տեղ ունեք ավելի վարկաբեկվելու :)
Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 974 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: ֆեյսբուքյան էջերից, Մարիամ Հովհաննիսյան, Լևոն Տեր-Պետրոսյան | - Վարկանիշ -: 3.5/2