Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 2 » ՕՐԵՆՔՈՎ ԱՊՐԵԼԸ ՀԵՇՏ Է
15:26
ՕՐԵՆՔՈՎ ԱՊՐԵԼԸ ՀԵՇՏ Է


«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատեր Ավետ Գրիգորյանն իր էջում գրում է. 



Եթե հասարակությունը ապրում է օրենքներով, ապա մարդուն, որն այս դեպքում կոչվում է Քաղաքացի, հեշտ է ապրելը: Նա գիտի, թե ինչ է կարելի և ինչ չի կարելի անել:
Այսօր Հայաստանի իշխանությունն իրեն օրենքից վեր դասելով ինքն է որոշում ում բռնել, ում դատել, ում ներել: Դրա լավագույն ապացույցը կառավարության տխրահռչակ հավաքում Սարգսյանի ելույթին հաջորդած քայլերն էին: Ձուկը գլխից հոտելու հակում ունի ու օրենքի վրա թքած ունենալու մտածողությունը տարածվում է չինովնիկական բուրգի գագաթից ներքև` հոտեցնելով այն մինչև պոչը: Սրան գումարենք քաղաքական որոշ ուժերի գործունեությունը, որոնք օրենքը ստորադասում են ազգային շահին, չձևակերպելով այն, չտալով թղթի վրա գրված շահերի հստակ ցուցակը, չասելով ով է դատավորը: Այսպիսով պատկերն ամբողջականանում է և պարզվում է, որ հասարակության անդամը չգիտի, թե ինչ չի կարելի անել: Ոտքը շարժելուց առաջ անգամ, մարդ ստիպված է գուշակություններ անել, որովհետև չգիտի չօծված բարձրյալը այդ օրը որ ոտքից է ելել, կամ իր քայլը ազգային է, թե ապազգային: 
Հասարակության անդամը, այս դեպքում դադարում է քաղաքացի լինելուց և դառնում է վախվորած մի էակ, ասենք` սուսլիկ, որը մարդու ցանած ցորենը ուտելիս ցցվում ու սարսափած աջ ու ձախ է նայում, կամ նապաստակ, որի սիրտը չնչին վախից այնպես է թփթփում, որ ցանկացած պահի կարող է պայթել: Բայց ավելի հաճախ դառնում է ջայլամ և հիմնականում գոհ ու երջանիկ ձևանալով ճեմում, վտանգից փախչելու համար էլ կարող է արագ վազել, իսկ անհրաժեշտ պահերին, ասենք ընտրությունների ժամանակ գլուխը մտցնում է ավազը` մոռանալով, որ մի տեղը միևնույն է ցցված է մնում:
Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 822 | Ավելացրեց: armenlur | - Վարկանիշ -: 0.0/0