Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 4 » Ո՞վ սառեցրեց խնայդրամարկղերի ավանդները
18:38
Ո՞վ սառեցրեց խնայդրամարկղերի ավանդները

Ում դեմ ուղղված է լինում բռնապետության քարոզչությունը, նշանակում է նրանում էլ բռնապետությունը տեսնում է իր հակաուժին։ Որ ռեժիմի միակ թիրախը առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոյանն է և նրա թիմը, այսօր նույնիսկ պարզ է յուրաքանչյուր շարքային քաղաքացու։ Քարոզչական այդ արշավը միս ու արյուն ստացավ անմիջապես Քոչարյանի իշխանության գալուց հետո. նախ մեր հերոսական ու հաղթական տարիներն անվանեցին «մութ ու ցուրտ» և  «նախկին իշխանություններին» վերագրեցին ամենաանհեթեթ ու մտացածին մեղքերում, որոնք ժամանակի ընթացքում սառույցի պես հալվեցին՝ բացահայտելով իշխանագողերի իրական նպատակները և, որ սարսափելի է՝ ուրացումն առ հայրենք...

Ատոմակայան փակելը, հոսանքի հողանցումը կամ «մազութի գործը» գազավորված փուչիկների պես
հերթով տրաքեցին, սակայն Սարգսյանի իշխանավարման օրոք շրջանառության մեջ դրվեց մի նոր հեքիաթ, իբր խորհրդային բանկերում քաղաքացիների բանկային հաշիվները սառեցրել է Լևոն Տեր-Պետրոսյանը։ Քանի որ այս հարցը ինչ որ չափով շրջանառություն գտել է, «Օր լրատվական» 
թերթը պարզաբանման նպատակով մեկ հարց ուղղեց Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանին։  


«Ավանդները եղել են խնայբանկում, որը ԽՍՀՄ միասնական կառույց էր և վերացավ ԽՍՀՄ փլուզման հետ միաժամանակ: Դա մեր ներկա հասկացությամբ բանկ չէր, այլ դրամարկղի նման մի բան. փողերը հավաքվում էր և տեղաբաշխվում ըստ նպատակահարմարության կամ պահանջի, այսինքն փլուզման ժամանակ այդտեղ եղել է մնացորդային մի գումար: Հանրապետությունները ամեն մեկն իր ձևով աշխատել է ինչ որ չափով կոմպենսացնել ավանդները: Մեզ մոտ 90-ականների սկզբին երկու անգամ ինդեքսացիա է արվել, որը իհակե բավարար չէր, բայց դե հնարավորություն էլ չկար: Այնպես որ Լևոն Տեր-Պետրոսյանը ոչ մի կապ չունի հաշիվները սառեցնելու հետ հաստատ»:
Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 964 | Ավելացրեց: armenlur | - Վարկանիշ -: 5.0/1