Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 10 » Ոռնում են, ոռնում
05:04
Ոռնում են, ոռնում
Մարդն իր առաջին ուսուցչից՝ Կեւորկովից էր սովորել 



Ոռնում են, ո՜նց են ոռնում առաջիկայում սոված մնալու հեռանկարից սարսափած «անկախ» ու «ազատ» լրատվամջոցներն ու լրագրողները։ Ախր հետաքրքիր ու գերշահութաբեր շրջանը կարող է ավարտվել։ Կոնգրեսի վրա փող աշխատելու լա՜վ շրջան էր, չաղլիկ պատվերներ, առատ պարգեւներ։ Ինչի համար խնայեր-չխնայեր, Սերժն այս բնագավառում չէր խնայում։ Մարդն իր առաջին ուսուցչից՝ Կեւորկովից սովորել էր, որ քարոզչության ոլորտում չի կարելի խնայել։ Եւ ոչ միայն։ Մարդը հաճույք է ստանում, երբ փողով «հայաստանցի» մարդ է առնում, դրանով իսկ նրան նվաստացնում։ Առավել հաճույք է ստանում, երբ փողով իրենից ինտելեկտով ու գրագիտությամբ բարձր «հայաստանցի» մարդկանց է առնում։ Բոլորին է, չէ՞, հայտնի, որ նա գրագիտությամբ զիջում է մեր լրագրողների առնվազն 90%-ին։ Հիմա ոռնում են էդ լրագրողներն ու խմբագրապետները։ Վաղը կուսակցություն դառնալով Կոնգրեսը դառնալու է 10, 100 անգամ ավելի քիչ խոցելի։ Իրենց որսը իրենց ձեռքից խլում են։ Դժվար է լնելու Մակեյան ու Գիմշյան գտնել։ Պատվերները քչանալու են պարգեւների հետ միասին։ 
Դժվար ժամանակներ են գալու, ուստիեւ ոռնում են, կաղկանձում, մայում...

Աշոտ Դաբաղյան




Կատեգորիա: Քաղաքական | Դիտումներ: 1108 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Սերժ Սարգսյան, Արամ Աբրահամյան | - Վարկանիշ -: 5.0/2