Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 6 » Փնթի «մահափորձ»
14:13
Փնթի «մահափորձ»

Վազգեն Պապոյան

Ես գնալով ավելի ու ավելի եմ զարմանում ժամանակին ԽՍՀՄ-ի դեմ ու Հայաստանի անկախության համար պայքարած քաղբանտարկյալների մի ակնառու մասի պահվածքից՝ Հայաստանի անկախությունից հետո սկսած ժամանակաշրջանում: Թվեմ անուններով.
  1. Անդրանիկ Մարգարյան. Թե ինչի համար է նա դատապարտվել, ես հաստատ չգիտեմ, չնայած ժամանակին Գեղամյանն ակնարկներ էր անում նրա կողմից «Ռոսիա» կինոթատրոնի նստարանները կտրտելու մասին: Եթե նա պայքարում էր Հայաստանի անկախության համար, ապա ինչպե՞ս ստացվեց, որ իր ղեկավարած կառավարությունը Հայաստանի գրեթե բոլոր ստրատեգիական ոլորտները նվիրեց այն երկրին, որից անկախանալու համար ինքն իբր ժամանակին պայքարում էր:
  2. Ռազմիկ Զոհրաբյան. Այս կերպարին անդրադառնալն ընդհանրապես զավեշտի դաշտից է, նամանավանդ, որ նա, ըստ չար լեզուների, քաղբանտարկյալ է դարձել մանր խուլիգանության՝ Բրեժնևի նկարն այրելու համար: Իսկ նրա արտահայտած դարակազմիկ մտքերը կհարստացնեն ցանկացած անեկդոտների հավաքածու:
  3. Պարույր Հայրիկյան. Սա առանձնահատուկ դեպք է, որով պետք է զբաղվեն հոգեբանները: Այս գործիչը, հետևելով նրա քայլերին ու արտահայտած մտքերին մի մոտիվացիա ունի, որով արդեն կարգին զզվեցրել է բոլորին: Մոտիվացիան մեկն է՝ ես, ես ու էլի ես: Եվ, քանի որ, վերջին 20 տարում իր արածն ու ասածները հասարակության կողմից որևէ վերաբերմունքի չէին արժանանում, ապա պետք է մի այնպիսի բան անել, որ վերաբերմունքը փոխվի: 
Եւ «մահափորձ» օպերացիան պետք է, որ լրացներ այդ բացը Հայրիկյանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխության իմաստով: Բայց այս օպերացիան այնքան փնթի ու այնքան անտրամաբանական է կազմակերպված, որ վախենամ հակառակ էֆեկտն ունենա: Իսկ կասկածողներին կխնդրեմ դտնել այն բոլոր հարցերի պատասխանները, որոնք մեղմ ասած տարակուսանք են առաջացնում հասարակության զգալի հատվածի մոտ: Տարակուսանքները փարատվում են միայն այս իրադարձությունները բեմականացում դիտարկելու տեսանկյունից:


Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 977 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Վազգեն Պապոյան, Պարույր Հայրիկյան, Անդրանիկ Մարգարյան, Ռազմիկ Զոհրաբյան | - Վարկանիշ -: 5.0/2