ՊԱՐԶ ԿԱՆՈՆՆԵՐ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՄԱԽՄԲՄԱՆ ՀԱՄԱՐ - 22 Դեկտեմբերի 2013 - Օրը կգա, բարին՝ հետը
Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբէր » 22 » ՊԱՐԶ ԿԱՆՈՆՆԵՐ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՄԱԽՄԲՄԱՆ ՀԱՄԱՐ
21:08
ՊԱՐԶ ԿԱՆՈՆՆԵՐ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՄԱԽՄԲՄԱՆ ՀԱՄԱՐ


ՊԱՐԶ ԿԱՆՈՆՆԵՐ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՄԱԽՄԲՄԱՆ ՀԱՄԱՐ

Ես ցանկանում եմ մեր երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների, Հայաստանի ինքնիշխանության համար բոլոր պայքարողներին առաջարկել համախմբման մի քանի պարզ կանոններ.

1. Պայքարող ոչ մի այլ քաղաքաղական ուժի, նախաձեռնության, խմբի կամ անհատի չենք քննադատում, նրանց դեմ չենք պայքարում`անկախ նրանից, ինչքան ենք անընդունելի համարում նրանց պայքարի մեթոդները կամ թիրախավորումը, եթե վերջինս, բնականաբար, ուղղված է իշխող ռեժիմի կամ նրա անօրեն ներկայացուցիչների դեմ:
2. Պայքարող ոչ մի այլ քաղաքական ուժին, նախաձեռնությանը, խմբին կամ անհատին չենք սովորեցնում, թե ինչպես նրանք պետք է պայքարեն, նրանց փոխարեն չենք որոշում, թե ինչ պետք է անեն, ինչ միջոցառումներ կազմակերպեն կամ ինչ կարգախոսներ ընտրեն /Սա, իհարկե, չի բացառում խորհուրդ տալը, բայց բացառում է տրված խորհրդի չկատարման դեպքում քննադատելը, նեղանալը, թշնամանալը եւ մինչեւ յոթերրորդ պորտ անիծելը/
3. Պայքարի որեւէ առաջարկվող միջոցի արդյունավետությունը ապացուցում է ինքն առաջարկողը, բացառապես գործով` ինքնուրույն դիմելով դրա իրականացմանը, իսկ տապալման դեպքում`դրա համար չի մեղադրում չմիացած ուժերին 
4. Հնարավորության դեպքում պայմանավորվել համատեղ միջոցառումների եւ կարգախոսների մասին: Եթե պայմանավարովածությունը չի կայանում, մեղավորներ չեն փնտրվում եւ ոչ մեկին քննադատության չենք ենթարկում, այլ սուսուփուս շարունակում ենք գործել ինքնուրույն

Բոլորս մեծ, հասուն մարդիկ ենք, եւ գիտենք մեր սահմանադրական իրավունքները, այդ թվում նաեւ մեր համոզմունքը չփոխելու իրավունքը: Ոչ մեկս մյուսին բան չթելադրենք: 

Հետեւենք այս պարզ կանոններին եւ շատ կարճ ժամանակում կպարզվի, որ ռեժիմը միայնակ է մնացել ուժգնացող համաժողովրդկան շարժման դեմ:


Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 2069 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Լևոն Զուրաբյան | - Վարկանիշ -: 0.0/0