Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 11 » Ռեժիմի քարոզչության ազդեցության տակ
08:25
Ռեժիմի քարոզչության ազդեցության տակ


Լղոզված իրավիճակներից դուրս գալու, իրողությունները ճիշտ ընկալելու և պայքարի ճիշտ ռազմավարություն ընտրելու համար անհրաժեշտ է ֆիքսել հետևյալ երկու կարևոր ռեալությունները

1. Հայաստանում գործում է կլեպտոկրատական (գողապետական կամ ավազակապետական) ռեժիմ, որը օլիգարխների ու «անհանդուրժելի և անընդունելի երևույթների» դեմ պայքարի լոզունգներով իրականացնում է քաղաքական իշխանության գերկենտրոնացման, սեփականության վերաբաշխման և մեկ ընտանիքի տնտեսության կառուցման, քաղաքական և տնտեսական անվերահսկելի ուժերի ոչնչացման և ալիևյան կամ թուրքմենբաշիական տիպի համակարգի ստեղծման քաղաքականություն` ապահովելու անվերջ վերարտադրվելու և անվերջ թալանելու իր հնարավորությունը

2. Վերարտադրությունը և անսպառ ու անխռով թալանելու հնարավորությունը ապահովելու նպատակով ռեժիմը հասարակության համար ստեղծում է կեղծ թիրախներ` գոմիկներ, եհովայի վկաներ, թուրքեր, մասոններ ու այլ «ոչ հայեցի» երևույթներ, որոնք հռչակվում են ներկա ողբերգական վիճակի հիմնական մեղավորներ, որոնց դեմ, բնականաբար, պետք է անզիճում պայքար մղել և մաքրել դրանցից երկիրը` այդ ընթացքում մոռացության մատնելով միակ մեղավորին, երկրի զարգացման միակ խոչընդոտին` իշխող ռեժիմին

Ուրեմն բոլոր նրանք, ովքեր ռեժիմի փոխարեն կամ ռեժիմից բացի իրենց պայքարի թիրախ են դարձնում գոմիկներին, աղանդավորներին, տերտերներին կամ չգիտեմ էլ ում, նրանք կամ հենց ռեժիմի սպասարկուներն են կամ էլ բավարար ինտելեկտուալ կարողություններ չունենալու հետևանքով ընկել են ռեժիմի քարոզչության ազդեցության տակ։

Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 3689 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Դավիթ Հովհաննիսյան | - Վարկանիշ -: 0.0/0