Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 18 » Ռուսներն, իրոք, կարող են փրկել Հայաստանը
09:12
Ռուսներն, իրոք, կարող են փրկել Հայաստանը
Կես լուրջ, կես կատակ

Արմեն ֆոն Գևորգյան


Իսկ ի՞նչ կլինի, եթե ռուսները չընդունեն նախագահական ընտրությունների արդյունքները՝ հիմնավորելով, որ Ռուսաստանում այս պահին ժամանակավորապես գրանցված են 
ընտրելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության մեկ միլիոն երեք հարյուր քառասուն երեք հազար չորս հարյուր տասներկու մարդ։

Ամերիկան ու Եվրոպան, որ սովորաբար Ռուսաստանի գնահատականից հետո են իրենց հայտարարությունները կառուցում, ամենայն հավանականությամբ միասին կարող են ժամանակավորապես գրանցված և ընտրելու իրավունք ունեցող ևս երկու հարյուր ութսուն չորս հազար վեց հարյուր երեսուն երկու ՀՀ քաղաքացու տվյալներ ունենալու մասին տեղեկացնել։

Ու ինչ կստացվի՞... 

Չի՞ ստացվի արդյոք, որ Սերժ Սարգսյանը գերտերություններին կխոստանա մայիսին՝ Երևանի ավագանու ընտրությունների հետ զուգահեռ անցկացնել նոր նախագահական ընտրություններ՝ ճշտգրտված ընտրացուցակներով։ Այս դեպքում ինչպե՞ս կարող են սիրելի գերտերությունները չընդառաջել Սերժ Սարգսյանին։ Բայց դե, տրամաբանական կլինի նաև, որ Սարգսյանն իր թիմին այդ դեպքում ասի՝ տղերք, Պուտինն ու Օբաման խնդրեցին էս անգամ թեկնածությունս չդնեմ... նենց որ, ձեր գլխի ճարը տեսեք...

Լևոն Տեր-Պետրոսյանն էլ այդ դեպքում իր թեկնածությունը դնելու կարիք չի ունենա՝ նորաստեղծ ՀԱԿ կուսակցությունն իր թեկնածուն կառաջադրի։ 

Քոչարյանը Հաագայից նամակ կսստանա և նրա թեման տաք պահողներին այլևս վճարող չի լինի ու կփոշիանան ինչպես որ եղել են...

Գագիկ Ծառուկյանն էլ կարիք չի ունենա իր թեկնածությունը դնելու մասին մտածել. ավելի շուտ նա կսատարի բարգավաճման ծրագրով հանդես եկող որևէ թեկնածուի, բայց ոչ մի դեպքում Բագրատյանին, եթե վերջինս Հայաստանում լինի և մտայնություն ունենա, թե այս ընտրություններում իր հավաքած ձայներից ավելին կարող է ունենալ։

Րաֆֆի Հովհաննիսյանը կփորձի միասնական թեկնածու դառնալ, բայց ի վերջո չի դառնա։

ՀՅԴ-ն այս անգամ թեկնածու կառաջադրի Ռուբեն Հախվերդյանին ու «վսյո»։

Անլրջություն կլինի, եթե ներկա թեկնածուներից որևէ այլ անուն քննարկենք։ Հավատում եմ, որ այս դեպքում Հայաստանում կկայանան արդար ընտրություններ և ի վերջո կվերականգնվի Սահմանադրական կարգը։

Իրոք, ռուսները կարող են փրկել Հայաստանը...


Կատեգորիա: Կես կատակ, կես լուրջ | Դիտումներ: 1057 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: քաղաքական հումոր, Արմեն ֆոն Գևորգյան | - Վարկանիշ -: 0.0/0