Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 3 » Րաֆֆին հասկանալի է դառնում
13:20
Րաֆֆին հասկանալի է դառնում
Վազգեն Պապոյան

Որոշակի տրամաբանության մեջ տեղավորվու՞մ է արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանի գործունեությունը հետընտրական ժամանակահատվածում: Իրեն ընտրություններում հաղթող (ի դեպ, ես այդ հարցում համաձայն եմ իր հետ) հռչակած մարդու գործողությունները կարծես թե չեն համապատասխանում իր որդեգրած մարտավարության հետ: Եթե դու հաղթել ես, ապա պետք է պահանջես ընտրություններում ահավոր կեղծիքների օգնությամբ իրեն նախագահ հռչակած անձի հեռացումը, սա մեկ, երկրորդը, վերջին 5 տարվա ընթացքում ձևավորվել է քաղաքացիական հզոր շարժում, որը պատրաստ է աջակցել երկրում օրինականությունը վերականգնելուն ուղղված քայլերին՝ անկախ նրանից, թե ով դա կանի (եթե, իհարկե իմիտացիոն քայլեր չեն):

Չօգտվել այդ ներուժից, որը պատրաստ է կոնկրետ քայլերի դեպքում սատարել, չձերբազատվել տարաձայնություններից, չփորձել միավորել ողջ ընդդիմադիր հատվածը գերագույն նպատակը՝ օրինականության վերականգնումն ապահովելու համար, այլ անիմաստ (իսկ անիմա՞ստ է արդյոք) մրցակցության մեջ մտնել վերջին 5 տարիների ընթացքում հասարակությանն ակտիվ պահող ուժի հետ, արդյո՞ք ուրիշ բան չի նշանակում:

Մարտի 1-ին ՀԱԿ-ին զուգահեռ միջոցառում կազմակերպելն ու ՀԱԿ-ի արձագանքից հետո միջոցառումից հրաժարվելը կարևոր ազդանշան է, մանավանդ Րաֆֆու միտինգներում ՀԱԿ-ի դեմ ուղղված հայտարարություններն ու իբր թե «առաջին անգամ» ու Րաֆֆու շնորհիվ կատարվող իրադարձությունները շեշտելը սրս նրա կողմից: Թե նախընտրական շրջանում, և թե ընտրություններից հետո իշխանական ուժերի ու նրանց մանկլավիկների կողմից հարձակման հիմնական թիրախը եղել է ընտրությունները բոյկոտած Հայ Ազգային Կոնգրեսը, որին այս կամ այն չափով ընտրություններից հետո միացել են Րաֆֆու կողմնակիցները: Պատահական է՞ սա: 

Դատելով Րաֆֆու գործողություններից, այդպիսի եզրակացության ես չեմ հանգում, ընդհակառակը:
Օրինակն դաշտում հակամարտության լուծումը մեկն է. նոր համապետական ընտրություններ: Իսկ նոր ընտրությունների դեպքում Րաֆֆին այսպիսի արդյունքներ կգրանցի՞: Վստահություն չկա: Այսինքն, Րաֆֆին իրո՞ք ուզում է երկրում օրինականություն հաստատել, թե ցանկանում է իր համար ինչ որ կարգավիճակ ապահովագրել: Եթե նրա գործողությունները նայում ենք վերջին պնդման տեսակետից, ապա ամեն ինչ իր տեղն է ընկնում:

Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 997 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Րաֆֆի Հովհաննիսյան, Վազգեն Պապոյան | - Վարկանիշ -: 0.0/0