Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 26 » Րաֆֆին վտանգավոր է
07:17
Րաֆֆին վտանգավոր է

Իզաբելա Սարգսյան

Քանի որ Սերժի պարտության, Րաֆֆու հաղթանակի և չընտրությունների հետ կապված, կարծես, բոլոր հարցերը փակված են՝ ասեմ։ Բնականաբար, ես Րաֆֆուն չեմ ընտրել, երբեք, կյանքում չեմ ընտրելու, ու պատճառը անձնական անտիպատիան չի բնավ։ Պատճառը՝ ես եմ, իմ համոզմունքներն ու այն խորագույն գաղափարական տարաձայնությունները, որ գոյություն ունեն։ Կներեք, բայց Արևմտյան Հայաստան-Ջավախք-Նախիջևան-Բարև-Արև- և այլն իմ «թեմաները չեն» ու հենց հակառակը։ Ես դրնաց մեջ իմ տեսակի ու նաև մեր երկրի հանդեպ մեծագույն վտանգ եմ զգում։ Խնդրում եմ, սխալ չմեկնաբանել։ Ես չեմ հերքում Րաֆֆու ընտրված լինելու փաստը, ես երկու ձեռքով կողմ եմ բողոքի ու անհնազանդության ակցիաներին, վստահ եմ նոր ընտրություններ կազմակերպելու անհրաժեշտության մեջ, ԲԱՅՑ չեմ կարող մտավախությունս չարտահայտել, որ այս ազնիվ ընդվզման հողի վրա կարող է վառ գույներով ծաղկել ազգայնականության ծաղիկը։ Րաֆֆու հռետորաբանությունը, եթե ուշադիր լսեք, շատ ավելի նացիոնալիստական է, քան ժողովրդավարական։ Ես գիտեմ, որ «քաղաքագիտական ու քաղ. տեխնոլոգիական» շրջանակներում անըհդհատ շրջանառվում է այն գաղափարը, որ հայ ժողովուրդը բացի «ազգայինից» ուրիշ ոչինչի համար կռիվ տվող չի (բազմաթիվ օրինակներ են բերվում)։ Բայց սա վտանգավոր խորհուրդ է, ես կարծում եմ, և այդ է պատճառը, որ որոշել եմ այս մասին բարձրաձայնել։ Ահա։

Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 1067 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Իզաբելա Սարգսյան, Րաֆֆի Հովհաննիսյան | - Վարկանիշ -: 0.0/0