Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 12 » Շուշին գրավում են, Լեւոնը չի՞ իմանում
00:33
Շուշին գրավում են, Լեւոնը չի՞ իմանում


Հրանտ Տէր-Աբրահամեան

Մեռնեմ հայաստանյան «լոգիկային»: Երբ Շուշին գրավում են, Լեւոնը չի իմանում: Բայց երբ Քուռ են ուզում հասնեն, Լեւոնը չի թողնում: Բա չէր թողնում, Շուշիի պես գաղտնի անեիք, չէ՞ որ հնարավոր եք համարում, որ առանց պետության գլխավոր գերագույն հրամանատարի իմացության խոշոր ռազմական գործողություն իրականացվի: Իսկ եթե իրա չթողնելը այդքան մեծ դեր էր կատարում, Շուշին ո՞նց կարողացաք «թաքուն» գրավել: Ախր, մի օր պետական արխիվները բացվելու են, բոլորդ խայտառակվելու եք, մենակ էսօրով չի կյանքը: Ընդհանրապես այդ բաբոյական պատումներ տարածողները չեն հասկանում, որ ոչ թե Լեւոնին կամ ինչ որ մեկին են վարկաբեկում, այլ պետությունը՝ Արցախյան պատերազմը ներկայանցելով որպես քուչի կռիվ, ուր ամեն մեկն ինքնագլուխ կարող էր ինչ ուզեր անել: Էլ չասած, որ պետք է վաղուց կողմնորոշվել` կամ 90-ականներին Լեւոնն այնքան թույլ նախագահ էր, որ նա ոչնչի համար պատասխանատու չէր, քանի որ նույնիսկ Շուշիի գրավման պես խոշոր գործողությունը կարելի է անել նրանից թաքուն, հետեւաբար, երկրում ինչ եղել չի եղել՝ լավ կամ վատ նրա հետ կապ չունի, կամ նա պատասխանատու է 90-ականների ամեն ինչի համար՝ դրական եւ բացասական: 

Բայց դե ում ես ինչ ասում: Տիկնիկա-մանկապարտեզային այսպիսի մտածողության կրողների համար ամեն կոնկրետ անձի համար ցանկալին եւ իրականությունը նույն բանն են: Եթե ես այդպես եմ ուզում համարել, ուրեմն թքած տրամաբանության վրա էլ, ամեն բանի վրա էլ: )


Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 1475 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Հրանտ Տեր-Աբրահամյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Շուշի | - Վարկանիշ -: 0.0/0