Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 7 » «Սկզբունքային» ընդդիմադիրներին
15:04
«Սկզբունքային» ընդդիմադիրներին

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատեր Վահե Աղաքարյանն մի մեկնաբանությունում գրում է. 

Հարգելի սկզբունքայիններ ջան, գոնե մի ժամ ՀՀԿ-ի դեմ պայքարեք, եթե դուք սկզբունքային ընդդիմադիրներ եք, ապա ձեր հիմնական, եթե ոչ միակ թիրախը պետք է լինեին իշխանությունները, իսկ դուք անընդհատ ու անընդմեջ քննադատում եք ՄԻԱՅՆ ՀԱԿ-ին: Սա ուղղակի նման է աբիժնիկության, կներեք, բայց սա է իրականությունը: Ինչ ՀԱԿ-ից դուրս եք եկել ոչ մի անգամ ձեր կողմից չեմ տեսել քննադատություն ուղղված ՀՀԿ-ին: Գոնե մի նախադասություն գրեք ՀՀԿ-ի դեմ, նրանք են իշխանությունը, դուք ձեզ համարում եք ընդդիմադիրներ, բայց ասում եք նույնը, ինչ, որ ասում են ՀՀԿ-ականները, արդյոք սա բավական չէ՞, որ մեզանում կարծիք ձևավորվի, որ դուք Սերժ Սարգսյանի համար պատվեր եք կատարում (շեշտում եմ՝ կարծիք), միգուցե դուք ազնիվ եք և հավատում եք այն ամենին ինչ, որ ասում եք, բայց ես չեմ կարողանում հասկանալ, թե արդյոք հնարավո՞ր է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ 4-5 տարի պայքարած մարդը, Լևոն Տեր-Պետրոսյանին ճանաչող մարդը, էս ձևով մտածի և հավատա էս ամենին: Էլ չասեմ Դավիթ Շահնազարյանի մասին, ով անձամբ է ճանաչում Լևոն Տեր-Պետրոսյանին, հենց նա էր ասում, թե Լևոն Տեր-Պետրոսյանն այնպիսի իրավիճակներից է ելքեր գտնում, որ մենք ինչքան էլ մտածենք ոչ մի ելք չենք կարող գտնել այդ իրավիճակներից (բառ առ բառ չեմ հիշում խոսքերը, բայց մոտավորապես այսպես էր), մի՞թե Դավիթ Շահնազարյանը չհասկացավ, որ միգուցե ԲՀԿ-ի հետ բանակցություններն էին տանում դեպի հաղթական ելք, մի՞թե Դավիթ Շահնազարյանը չգիտեր, որ համաշխարհային պատմության մեջ չի եղել այնպիսի դեպք, երբ հեղափոխություն լինի առանց իշխանության մի հատվածին կամ բանակին կամ էլ ոստիկանությանն ընդդիմադիր դաշտ բերելու: Այս ամենը արդյոք բավարար պատճառ չէ՞, որ մենք գոնե կասկածենք Դավիթ Շահնազարյանի ազնվությանը:
Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 924 | Ավելացրեց: armenlur | - Վարկանիշ -: 3.0/2